«Վիլյառեալ» — «Բարսելոնա». Եգոր Տիտովի կանխատեսումը

23:45, 10 դկտ 2017
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Լա լիգայի 15-րդ տուրի «Վիլյառեալ» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ։ Նրա կարծիքով կատալոնացիները կհաղթեն ուղիղ մեկ գնդակի տարբերությամբ։ 

Շատ բարդ հանդիպում է սպասվում «Բարսելոնային»։ «Վիլյառեալը» գրոհող թիմ է, որը կարող է ստիպել մրցակցին պաշտպանվել։ Նույն ժամանակ նաև հակագրոհներով կարող է խաղալ այս թիմը։ Վտանգավոր մրցակից է «Բարսելոնայի» համար, որը միշտ չէ հաղթել այս թիմին հյուրընկալվելիս։ Միևնույն ժամանակ «Բարսան» հիմա մինի-ճգնաժամի մեջ է։ Թիմը առաջնությունում չի կարողացել հաղթել երկու անընդմեջ խաղերում։ Սա արդեն ուժեղ ազդանշան է։ Շատ շուտով էլ էլ կլասիկոն է «Ռեալի» հետ, որտեղ ոչ մի դեպքում չի կարելի միավորներ կորցնել, քանի որ միավորների տարբերությունը արդեն կարող է բավականաչափ կրճատվել։

Կարծում եմ՝ Մեսսիի դերը այս խաղում կարևոր նշանակություն կունենա։ Այս անգամ ևս նա մի հետաքրքիր բան կմտածի և իր թիմին հաղթանակ կպարգևի։ Միգուցե դա չի լինի դիտարժան հաղթանակ։ Խաղադրույք եմ կատարում «Բարսելոնայի» հաղթանակի վրա մեկ գնդակի տարբերությամբ։ 2։1, 1։0․ սրանք են ամենահավանական արդյունքները այս խաղի համար։

Օրդինար: Պարտված
Լա լիգա 2017-18․ 15-րդ տուր
23:45/10 դկտ
«Վիլյառեալ» — «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ