«Վիլյառեալ» — «Բայեր». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Կարծում եմ` մրցակիցների առաջին խաղում պետք է հիմնվել «Վիլյառեալից»: Առաջարկում եմ 2,18 գործակցով խաղադրույք կատարել նրա վրա, որ տանտերերը կհաղթեն: Կարելի էր ապահովության համար 1,55 գործակցով խաղալ «Վիլյառեալի» (0) ֆորայով հաղթանակի վրա, բայց տեսել եմ գերմանական ակումբի վերջին արդյունքները, եւ դրանք խոսում են այն մասին, որ Շմիդտի թիմը լավ վիճակում չէ: Բունդեսլիգայի նախորդ 4 խաղերում «Բայերին» չի հաջողվել հաղթել, վերջին տուրում հրաշքով փրկվեցին լեւերկուզենցիները` 3:3 ավարտելով հանդիպումն «Աուգսբուրգի» հետ, թեեւ խաղի ընթացքում պարտվում էին 0:3 հաշվով: Իսկ մինչ այդ «Բայերն» իրար հետեւից պարտվեց Դորտմունդի «Բորուսիային», «Մայնցին» եւ «Վերդերին»: Ճիշտ է` կարողացան Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում հաղթահարել Լիսաբոնի «Սպորտինգի» արգելքը:
Բայց «Վիլյառեալը», որը սայթաքեց առաջնության «Լաս Պալմասի» հետ խաղում, պետք է հավաքվի ու սկսի հաջող հանդիպումների շարքը: Համոզված եմ, որ «Վիլյառեալն» ամբիցիոզ պլաններ ունի Եվրոպա լիգայում: Մարսելինո Գարսիա Տորալի թիմն առաջնությունում հանգիստ ու հարմարավետ իրավիճակում է: «Վիլյառեալին» 4-րդ հորիզոնականից ոչ ոք չի կարող իջացնել: Կարելի է այժմ կենտրոնանալ Եվրոպա լիգայի վրա: Այնպես որ, ընտրում եմ «Վիլյառեալի» հաղթանակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: