«Վիլյառեալ» – «Աթլետիկո». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:00, 07 դկտ 2019
«Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի եւ Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Լա Լիգայի 16-րդ տուրի «Վիլյառեալ» — «Աթլետիկո» հանդիպման վերաբերյալ:

Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում Իսպանիայի Պրիմերայում ուրբաթ օրը․ «Վիլյառեալը» ընդունելու է Մադրիդի «Աթլետիկոյին»։

«Աթլետիկոն», կարծես, անհաջողությունների շրջան է ընկել։ Պարտվեցին «Յուվենտուսին» ՉԼ-ում, ոչ-ոքի խաղացին «Գրանադայի» հետ, պարտվեցին «Բարսելոնային» (0-1): Չնայած «Բարսայի» հետ խաղի առաջին կեսում «Աթլետիկոն» հետաքրքիր տեսք ուներ։ Բայց ինչ կարող ես անել․ «Ոսկե գնդակի» վեցակի դափնեկիր Լիոնել Մեսսին պատ խաղաց Լուիս Սուարեսի հետ ու որոշեց ամեն ինչ։ Լուրերի առաջին էջերում էր, թե ինչպես Սիմեոնեն արձագանքեց այդ գոլին։

«Աթլետիկոն» բազմաթիվ կորուստներ ունի։ Չկան Սավիչը, Խիմենեսը, Կոստան։ Որակազրկված է Անխել Կորեան։ Իսկ «Վիլյառեալի» կազմում բացակայելու է գլխավոր մարդը՝ Սանտի Կասորլան։ Նա չկա ու ամբողջությամբ այլ «Վիլյառեալ» է լինելու։ Դա նկատելի էր «Վալենսիայի» դեմ նախորդ խաղում։ Մորենոն առանց նրա ավելի վատ տեսք ունի։

Ես կխաղայի «Աթլետիկոյի» հաղթանակը 2,39 գործակցով։ Այո՛, հակառակորդը բարդ է, տհաճ է, բայց ես զգում եմ, որ «Աթլետիկոն» պետք է հաղթի։ Չեք հավատում, խաղացե՛ք «Աթլետիկո» ասիական հանդիկապով (0) 1,6 գործակցով։

Օրդինար: Չխաղարկված
Լա լիգա 2019/2020
00:00/7 դկտ
«Վիլյառեալ» - «Աթլետիկո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ