«Վիլյառեալ» — «Աթլետիկ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

22:30, 13 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկը ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Վիլյառեալ» — «Աթլետիկ» պատասխան հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա Վիլյառեալի «Էլ Մադրիգալ» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը ռեւանշ կվերցնեն հյուրերից: 

Առաջին խաղը շատերին զարմացրեց: Ինքս չհասկացա, թե ինչպես «Վիլյառեալը» կորցրեց երկու գնդակի առավելությունը: Ամբողջ շաբաթվա ընթացքում շատերն էին խոսում այդ հանդիպման մասին: Չգիտեմ, թե այստեղ ինչին կարելի է հավատալ, բայց «Վիլյառեալը» շատ լավ է խաղում: Իսպանիայի առաջնությունում տարած 6 անընդմեջ հաղթանակները ամեն ինչի մասին ասում են: «Աթլետիկը» այս մրցաշրջանում հյուրընկալվելիս արդեն պարտվել է «Վիլյառեալին», այդ պատճառով այստեղ չեմ կարող բասկերին ֆավորիտ համարել: Բացի այդ, նայել եմ նրանց հանդիպումը Սեւիլիայում, որտեղ ծանր վնասվածք ստացավ Ռաուլ Գարսիան: Նա ոչ միայն թիմի, այլեւ հանդերձարանի առաջատարն է:
«Վիլյառեալի» մոտ ամեն ինչ կարգին է, եւ ես չեմ կարող անտարբեր անցնել «դեղինների» հաղթանակի խաղադրույքի կողքով: «Վիլյառեալին» բավարարում է ինչպես 1:0, այնպես էլ 2:1 հաշիվները: Այնպես որ, խաղադրույք եմ կատարում տանտերերի հաղթանակի վրա: Կրկնում եմ, «Վիլյառեալը» տանն է խաղալու, լավ մարզավիճակում է եւ սեփական հարկի տակ «Աթլետիկի» դեմ լավ է խաղում: Եթե նույնիսկ հավատանք ստորջրյա հոսանքներին, չի կարելի այսպիսի խաղադրույքի կողքով անցնել:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
22:30/13 հնվ
«Վիլյառեալ» - «Աթլետիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ