«Վիլյառեալ» — «Աթլետիկ». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը

23:30, 13 հնվ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Վիլյառեալ» — «Աթլետիկ Բիլբաո» պատասխան հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ տանտերերը կանցնեն հաջորդ փուլ: 

«Վիլյառեալը» իր պատմության մեջ լավագույն առաջին շրջանը անցկացրեց՝ վաստակեց 39 միավոր ու մեկ միավոր ետ մնաց Մադրիդի «Ռեալից», որին տանը հաղթեց: Մարսելինո Գարսիա Տորալի սաները վերջին 6 խաղերում նույնքան հաղթանակ են տարել. առաջնությունում դեռ ոչ մի թիմ չի կարողացել նմանատիպ հաղթանակների շարք գրանցել: Բայց «Սպորտինգի» (2:0) նկատմամբ տարած հաղթանակը այնքան էլ տպավորիչ չէր: Նույնիսկ «Վիլյառեալի» ֆուտբոլիստները իրենց ինստագրամներում հաճախ գրեցին, որ թիմը վատ խաղաց եւ խաղը պետք է բարելավել:

Այդպիսի միտք կար «Վիլյառեալի» ֆուտբոլիստների հաղորդագրություններում, կասկածում եմ, որ խաղից հետո Մարսելինո Գարսիա Տորալը խիստ նկատողություն է տվել իր ֆուտբոլիստներին: Եվ դա լավ է ակումբի հետագա հեռանկարների համար. ֆուտբոլիստներից ոչ ոք ամպերում չի սավառնի եւ չի մեծամտանա: Կարծում եմ, տանտերերը շատ լավ մոտիվացա եւ պայքարելու ցանկություն ունեն, ընդ որում՝ ակումբին սպասվում է գավաթային հանդիպում, իսկ «Վիլյառեալից» սպասում են ինչ-որ մրցանակի նվաճում, իսկ այդպիսի հնարավորություններ տալիս է Արքայական գավաթը եւ Եվրոպա լիգան:

«Դեղին սուզանավը» կձգտի ռեւանշի հասնել. հավանաբար, նրանց համար ցավալի էր պարտվել 2:3 հաշվով՝ 2:0 հաղթելուց հետո: Սեփական դաշտում «Վիլյառեալը» բավականին լավ շանսեր ունի կորցրածը ետ բերելու համար: Ավելին, օրացույցային տեսանկյունից իրավիճակը «Վիլյառեալի» օգտին է, թիմը երկրորդ անգամ անընդմեջ խաղում է սեփական հարկի տակ, իսկ բասկերի համար հակառակը՝ սա թիմի երկրորդ անընդմեջ արտագնա հանդիպումն է: Բասկերը նախորդ խաղում ավելի ծանր արտագնա հանդիպում անցկացրեցին՝ «Սեւիլիայի» դեմ: Եվ այդ խաղում նրանք կորցրեցին իրենց առանցքային ֆուտբոլիստին՝ Ռաուլ Գարսիային, ով վնասվածք ստացավ եւ շարքից դուրս է եկել 2-3 ամսով: Սա շատ լուրջ կորուստ է «Աթլետիկի» համար, քանի որ թիմը մեծ մասամբ աշնանը լավ մարզավիճակ էր հավաքել Ռաուլ Գարսիայի շնորհիվ:

«Վիլյառեալի» հաղթանակը գնահատվում է 2,25 գործակից, բայց ավելի շահավետ է թվում «դեղին սուզանավի» քառորդ եզրափակիչ դուրս գալու տարբերակը. գործակիցը բարձր է, իսկ իրադարձության ելքի հավանակությունը նույնպես շատ մեծ է:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:30/13 հնվ
«Վիլյառեալ» - «Աթլետիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ