«Վիկտորիա Պլզեն» – «Ինտեր»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:45, 13 սպտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Վիկտորիա Պլզեն» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ինտերի» համար Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի հանդիպումը հույժ կարևոր նշանակություն ունի։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի աշխատանքից։ Իտալական մամուլը գրում է, որ առաջիկա 3 հանդիպումները վճռորոշ են լինելու երիտասարդ մասնագետի համար։ Առաջնության մեկնարկում «Ինտերը» հանդես է գալիս իր հնարավորություններից զգալի ցածր։ Մասնավորապես, երկրպագուներին մտահոգում է թիմի հարձակման գծում պասիվությունն ու պաշտպանությունում տիրող «հանցավոր» անփութությունը։ «Տորինոյի» հետ Ա սերիայի նախորդ խաղում 1։0 հաշվով հաղթանակը խոսքերի ամենավառ ապացույցն է։

«Վիկտորիա Պլզենը», ինչպես և սպասվում էր, «Բարսելոնային» պարտվեց խոշոր հաշվով, թեև մի պահ լուսատախտակին վառվում էր 1։1 հաշիվը։ Թեպետ չեխական ակումբը սեփական դարպասն ընդունեց 5 գնդակ, բայց թիմի խաղը հաճելի տպավորություն թողեց։ Առհասարակ, «Վիկտորան» այդ պարտությամբ ընդհատեց անպարտելության անհավանական երկար շարք. վերջին անգամ պաշտոնական խաղում «Վիկտորիան» պարտվել էր դեռ նախորդ մրցաշրջանի միջնամասում (ընդհանուր 34 հանդիպում)։

Ամենայն հավանականությամբ, «Վիկտորիան» «Ինտերի» հետ խաղում դուրս կգա նույն կազմով, ինչ առաջին տուրի խաղում։ «Ներաձուրիների» մեկնարկային կազմը երբեմն փոփոխվում է։ Ռոտացիայի սկզբունքով պարբերաբար պահեստայինների նստարանին են հայտնվում Հական Չալհանօղլուն, Նիկոլո Բարելան ու Սամիր Հանդանովիչը։ «Բավարիայի» հետ ձախողված խաղին մասնակցած Անդրե Օնանան նորից կլինի դարպասում։ Ամենայն հավանականությամբ, առաջին րոպեներից դաշտում կլինի նաև Հենրիխ Մխիթարյանը։

Պաշտպանությունում առկա խնդիրները թույլ են տալիս ենթադրել, որ «Ինտերը» դարձյալ սեփական դարպասը գնդակ կընդունի։ Սակայն, միևնույն ժամանակ, մրցակիցների կարգի զգալի տարբերությունն այլ ելք չի թողնում, քան կանխատեսել «Ինտերի» հաղթանակը։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
20:45/13 սպտ
«Վիկտորիա Պլզեն» - «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ