Վիկտորիա Ազարենկա — Անժելիկա Կերբեր. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

05:00, 01 ապր 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Մայամիում ընթացող Premier կատեգորիայի կանանց մրցաշարի կիսաեզրափակչի Վիկտորիա Ազարենկա — Անժելիկա Կերբեր հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում գերմանացին առանց կռվի չի հանձնվի: 

Վիկտորիա Ազարենկան, իհարկե, հիանալի մարզավիճակում է: Նա հաղթեց Ինդիան-Ուելսի մրցաշարում, Մայամիում իրար ետևից երկու սեթերում հաղթում է: Բայց և Անժելիկա Կերբերը մարզավիճակ է հավաքել, քառորդ եզրափակչում երկու սեթերում կարողացավ հաղթել Մեդիսոն Քիզին: Արդեն ասել եմ, որ գերմանացուն հարմար են այն պայմանները, որոնք կան Մայամիում, իսկ հաշվի առնելով, որ նա կրկին վստահություն է զգում, ապա կարող է շատ վտանգավոր լինել:

Ընթացիկ մրցաշրջանում Վիկտորիա Ազարենկան միակ պարտությունը կրել է հենց Անժելիկա Կերբերից` Ավստրալիայի առաջնության քառորդ եզրափակչում: Այն ժամանակ դա իսկական սենսացիա էր: Բայց Կերբերը ոչ միայն հաղթեց Ազարենկային, այլև ողջ մրցաշարում: Նա շատ ամուր աղջիկ է, իսկական մարտիկ, երբեք չի հանձնվում: Եվ ինչպես ինձ է թվում, վերջապես հաղթելով Վիկտորիային` նա կրկին կարող է ամենաքիչը պայքարել: Այս խաղում ամեն ինչ կարող է պատահել` և՜ երկու լարված սեթեր, և՜ երեք: Բայց Ազարենկայի կամ Կերբերի հեշտ հաղթանակին չեմ հավատում: Այդ պատճառով կարծում եմ, որ խաղում 19,5 գեյմից շատ կլինի:

Օրդինար: Հաղթած
WTA մրցաշար. Premier կատեգորիա. Մայամի. կիսաեզրափակիչ
05:00/1 ապր
Վիկտորիա Ազարենկա - Անժելիկա Կերբեր
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ