Վիկտոր Տրոիցկի — Ստանիսլաս Վավրինկա. Աննա Չակվետաձեի կանխատեսումը

15:00, 29 մյս 2016
Հայտնի ռուս թենիսիստուհի, աշխարհի նախկին 5-րդ ռակետ, WTA-ի առանձին մրցաշարերում 8 տիտղոս նվաճած, «Евроспорт» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Աննա Չակվետաձեն կանխատեսում է արել Փարիզում կայանալիք Ռոլան Գարոսի տղամարդկանց մենախաղի 4-րդ շրջանի Վիկտոր Տրոիցկի — Ստանիսլաս Վավրինկա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ առաջիկա խաղում սերբը կկարողանա պայքար մղել մրցաշարի գործող չեմպիոնին: 

Ժիլ Սիմոնի հետ խաղում ինձ շատ դուր եկավ Վիկտոր Տրոիցկին, շատ հեշտությամբ հաղթեց ֆրանսիացուն: Նա մեծ պաշար ուներ, խաղում էր գրեթե առանց սխալների, միևնույն ժամանակ բավական կտրուկ ու սուր էր գործում: Բացի այդ, ընդհանուր առմամբ Տրոիցկին մրցաշարում լավ է դիտվում: Դիմիտրովին նա հաղթեց առաջին շրջանում:

Վավրինկան ինչ-որ նյարդային ու անվստահ է թվում: Շարդիի հետ վերջին հանդիպումն ավելի լավ անցկացրեց, վստահ հաղթեց, լավ հարվածներ կատարեց, բայց վախենում եմ, որ Տրոիցկին փչացնի Վավրինկայի տրամադրությունը: Նա չի սխալվելու այնքան, որքան Ժերեմի Շարդին: Ֆրանսիացին շատ միավորներ նվիրեց Վավրինկային: Ինձ թվում է, որ Վավրինկան չի հաղթի 3 խաղափուլերում: Լավն է Տրոիցկին, իսկ Վավրինկան նյարդայնանում է: Վերջիվերջո տիտղոսը պաշտպանելը շատ բարդ է: Լուրջ հոգեբանական ծանրաբեռնվածություն է ընկնելու Սթեն Վավրինկայի վրա, և Տրոիցկին պետք է դրանից օգտվի, նա կձգձգի հանդիպումը: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ խաղում 35,5 գեյմից շատ կլինի:

Օրդինար: Հաղթած
Ռոլան Գարոս. տղամարդկանց մենախաղ. չորրորդ շրջան
15:00/29 մյս
Վիկտոր Տրոիցկի - Ստանիսլաս Վավրինկա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ