«Վեսթ Հեմ» — «Տոտենհեմ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

16:30, 23 նյմ 2019
«Спортфакт» կայքի թղթակից, «Спорт-Экспресс»-ի օնլայն-տարբերակի նախկին գլխավոր խմբագիր Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 13-րդ տուրի «Վեսթ Հեմ» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ:

Մոուրինյուն վերադարձել է։ Ճիշտ է, Պոչետինոյին հեռացնելը գուցե կոպիտ քայլ էր։ Հենց նրա շնորհիվ «Տոտենհեմը» վերջին տարիներին դարձավ Անգլիայի լավագույն թիմերից մեկը։ Սակայն այդ որոշումը իսկապես տրամաբանական էր։ Ի՞նչ է տալու պորտուգալացու ժամանումը։ Կարծում եմ՝ նվազագույնը «խթանների» անկումը կանգ կառնի։ Մոուրինյուն գործազրկության շրջանում թարմացել է, կարոտել է աշխատանքին և պատրաստ է տալ իր ողջ էներգիան թիմի հաջողության համար։

«Վեսթ Հեմը» յոթ անընդմեջ խաղերում չի հաղթել։ Ֆաբիանսկիի կորուստը չափից դուրս լուրջ էր։ Նրանք այդպես էլ ԱՊԼ-ի մակարդակի դարպասապահ չունեցան։ Գրեթե բոլոր խաղերում լոնդոնցիները բաց են թողնում դարպասապահի մեղքով։ Պելեգրինիի ապագան ևս հարցականի տակ է ու կարծես, լոնդոնյան այս ակումբում ևս մարզչի փոփոխություն է սպասվում։

Օրդինար: Չխաղարկված
ԱՊԼ 2019/2020․ 13-րդ տուր
16:30/23 նյմ
«Վեսթ Հեմ» — «Տոտենհեմ» հանդիպման վերաբերյալ:
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ