«Վեսթ Հեմ» — «Մանչեսթեր Սիթի». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

21:30, 23 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ԱՊԼ-ի 23-րդ տուրի «Վեսթ Հեմ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման վերաբերյալ: Հանդիպումը կկայանա այսօր՝ Լոնդոնի «Ապտոն Պարկ» մարզադաշտում: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը կխփեն, բայց կպարտվեն: 

Մինչ Նյուքասլ մեկնելը՝ «Վեսթ Հեմը» 8 խաղ շարունակ անպարտելի էր: Սկզբից 5 ոչ-ոքիներն էին, իսկ այնուհետեւ 3 հաղթանակները: Ի դեպ, «մրճահարները» առաջին շրջանում հյուրընկալվելիս հաղթել են «Մանչեսթեր Սիթիին»: Համոզված եմ՝ «Սիթին» ռեւանշի տրամադրությամբ դուրս կգա խաղադաշտ: Վերջապես կազմ ու պատրաստ են հարձակման գծի բոլոր ֆուտբոլիստները, վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ չկան: Տեղում են ե՛ւ Ագուերոն, ե՛ւ Սիլվան, ե՛ւ Ստերլինգը, ե՛ւ Դե Բրույնեն, բայց կրկին պաշտպանությունում չի լինի Կոմպանին, եւ դա նշանակում է, որ լոնդոնցիները լիովին կարող են գոլ խփել: Առանց բելգիացու «Սիթին» պաշտպանությունում շատ սխալներ է գործում: Բայց իմ կարծիքով, եթե այնուամենայնիվ տանտերերը գոլ խփեն, «Սիթին» այս խաղում չի պարտվի: Թիմը շանս ունի այս տուրից հետո բարձրանալու առաջին հորիզոնական: Եվ արդեն բավական է միավորներ բաժանել: Խաղադրույք եմ կատարում նրա վրա, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն, բայց կհաղթի «Մանչեսթեր Սիթին»:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 23-րդ տուր
21:30/23 հնվ
«Վեսթ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ