«Վեսթ Հեմ» — «Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Վեսթ Հեմը» մրցաշրջանի արդյունքում կորցրեց Դիմիտրի Պայեին ու կարելի է ասել այդ իրադարձությունից հետո լուրջ կերպարանափոխվեց: Այն թիմը, որը պայքարում էր իր գոյությունը պահպանելու համար, այլևս չկա: Կա ամուր միջակ թիմ, կայուն կազմով: Եվ դա շնորհիվ Սլավեն Բիլիչի, որը կարողացավ ճիշտ պահի ճիշտ խոսքեր գտնել ու ցույց տալ Պայեին, որ կա ԵԼՔ…«Վեսթ Հեմից»:
«Լիվերպուլն» էլ, կորցնելով Սադիո Մանեին, այնուամենայնիվ, իր մեջ ուժ է գտնում դեռևս պայքարելու լավագույն քառյակում տեղ գտնելու համար: Այս պահին առայժմ թիմին դա հաջողվում է: «Մանչեսթեր Յունայթեդը» կարծես թե դուրս մնաց այդ պայքարից, մնում է մի տեղ սայթաքեն «Արսենալը» կամ «Սիթին»:
Ինչ վերաբերում է խաղադրույքին, ապա ընտրում եմ «Լիվերպուլի հաղթանակ ու տոտալ 1,5 գոլից շատ» տարբերակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: