«Վեսթ Հեմ» — «Լիվերպուլ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
Այս մրցաշրջանում 4-րդ անգամ են հանդիպելու «Վեսթ Հեմն» ու «Լիվերպուլը»: Ինձ զարմացնում է ոչ թե այն, որ «Լիվերպուլը» չի կարողացել հաղթել, այլ որ թիմը գեթ մեկ անգամ չի կարողացել գրավել «մրճահարների» դարպասը: Առաջնությունում լոնդոնցիները հաղթեցին երկու անգամ՝ Ռոջերսի ժամանակ հյուրընկալվելիս 3:0, իսկ Կլոպի օրոք տանը 2:0 հաշվով: Եվ ահա Անգլիայի գավաթում առաջին խաղը ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Գիտեմ, որ «Լիվերպուլը» դուրս է գալու ոչ օպտիմալ կազմով, բայց դա մերսիսայդցիներին չի խանգարի հաջող խաղալ: Նրանք, ովքեր խաղադաշտ դուրս կգան, տրամադրվածության հետ խնդիր չեն ունենա: Դրանում համոզված եմ: Ժամանակն է արդեն, որ «Լիվերպուլը» գոլ խփի «Վեսթ Հեմին»: Կարծում եմ՝ հյուրընկալվելիս դա անելը նույնիսկ հեշտ կլինի, հակագրոհների ժամանակ ներկայիս «Լիվերպուլն» ավելի համոզիչ է դիտվում, քան տնային խաղերում: Հաշվի առնելով, որ բուքմեյքերներն այստեղ «Լիվերպուլին» ֆավորիտ չեն համարում, իմաստ եմ տեսնում այս խաղում 2,00 գործակցով խաղադրույք կատարել «Լիվերպուլի» հաջորդ փուլ անցնելու վրա: «Լիվերպուլը» բնավորություն ցույց տվեց Լիգայի գավաթում, որում արդեն դուրս են եկել եզրափակիչ եւ Անգլիայի գավաթում թիմը կարող է ոչ պակաս արդյունավետ խաղալ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: