«Վեսթ Հեմ» — «Լիվերպուլ». Դենիս Կազանսկու կանխատեսումը

16:45, 02 հնվ 2016
«НТВ-Плюс» հեռուստաընկերությունում անգլիական եւ ռուսական ֆուտբոլի մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսել է ԱՊԼ-ի 20-րդ տուրի «Վեսթ Հեմ» — «Լիվերպուլ» հանդիպման ելքը: Մեկնաբանը խաղադրույք է կատարում տանտերերի հաղթանակի վրա:

«Լիվերպուլն» անչափ կարեւոր հաղթանակ տոնեց «Լեսթերի» նկատմամբ, բայց ես հաշվի կառնեի, որ դա տնային խաղ էր: «Վեսթ Հեմը» շատ հետաքրքիր խաղաց «Սաութհեմփթոնի» դեմ եւ արժանիորեն հաղթեց: Բայց ամենակարեւորը, որ խաղալու է Էնդի Քերոլը, ում համար «Լիվերպուլի» հետ խաղերը միշտ սկզբունքային են:

Ես խաղադրույք կկատրեի «Վեսթ Հեմի» հաղթանակի վրա, քանի որ թիմն արդեն վաղուց տանը չի պարտվում: Եվ ուշադրություն կդարձնեի, որ «մրճահարները» պայքարում են լուրջ թիմերի դեմ: Չնայած 7-րդ տեղին՝ «Լիվերպուլը» հիմա հենց այդպիսի թիմ է թվում, ասել է, թե Բիլիչի թիմը մոտիվացիա ունի: Բացի այդ, ԱՊԼ-ում «Լիվերպուլը» պարտվել է վերջին արտագնա խաղերից երկուսում՝ «Ուոթֆորդին» եւ «Նյուքասլին»:

«Ասթոն Պարկը» երբեք ընկերասեր չի եղել, եւ հաշվի առնելով Շկրտելի վնասվածքը, Միլների հավանական բացակայությունը, ինձ թվում է՝ «Վեսթ Հեմը» կփորձի առավելագույն միավորներ խլել եւ դա նրանց կհաջողվի:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 20-րդ տուր
16:45/2 հնվ
«Վեսթ Հեմ» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 33%
Չի՛ հաղթի 67%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ