«Վեսթ Հեմ» — «Լիվերպուլ». Դենիս Կազանսկու կանխատեսումը
«Վեսթ Հեմը» «Լիվերպուլի հետ խաղաց բավականաչափ մարտական կազմով՝ ի տարբերություն «Լիվերպուլի», որի մի քանի հիմնական խաղացողներ լիովին պատրաստ էին, իսկ մյուսները նոր էին ապաքինվել վնասվածից: Բայց այդուհանդերձ «Վեսթ Հեմը» չկարողացավ հաղթել: Ինչ վերաբերում է առաջնությանը, ապա այստեղ «Վեսթ Հեմը» երկու անգամ կարողացել է հաղթել «Լիվերպուլին»՝ ընդ որում, երկուսն էլ «չոր» հաշվով: Դրանք բավականին տպավորիչ հաղթանակներ էին (3:0, 2:0), որոնք տեղի ունեցան օգոստոսին ու հունվարին: Լավ դուբլ էր «մրճահարների» համար:
Այստեղ նույնպես «Վեսթ Հեմն» առավելություն կունենա: Ա՛յո, վերականգնվել է Սթարիջը, բայց նա դեռ լավ վիճակում չէ: Եվ բացի այդ, «Լիվերպուլը» պետք է շտկի գործերն առաջնությունում՝ ձգտելով որքան հնարավոր է բարձր հորիզոնական զբաղեցնել: Հնարավոր է՝ «Լիվերպուլը» մտածել է տիտղոսներ վերցնելու մասին ու հավանաբար հույսը կապում է դրա վրա, բայց «Վեսթ Հեմը» շատ անհարմար մրցակից է: Անգլիայի գավաթի շրջանակներում թիմը 10 խաղ շարունակ չի պարտվում տանը: «Լիվերպուլն» իր հերթին վատ հանդես չի գալիս վերջին 5 արտագնա խաղերում: Բայց կարծում եմ, որ հենց հիմա «Վեսթ Հեմը» կազմի հետ խնդիրներ չունի՝ ի տարբերություն «Լիվերպուլի»: «Վեսթ Հեմում» ամեն ինչ լավ է, իսկ ահա Սթարիջը, Կոուտինյոն, Օրիգին դեռ լիովին ապաքինված չեն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: