«Վեսթ Հեմ» – «ԱԶ Ալկմար»։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
«Վեսթ Հեմը» վերջին շրջանում լավ խաղ է ցուցադրում։ Թիմն ավելի մեծ ցանկությամբ է դուրս գալիս խաղադաշտ։ Դա անդրադառնում է արդյունքների վրա։ Լոնդոնյան թիմը Պրեմիեր լիգայի նախորդ տուրում որակյալ հանդիպում անցկացրեց և արդարացիորեն հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Այդ հաղթանակի շնորհիվ «Վեսթ Հեմը» գրեթե ապահովել է իր տեղն ԱՊԼ-ի հաջորդ մրցաշրջանում։ Հիմա ամբողջ ուշադրությունը սևեռվելու է Կոնֆերենցիաների լիգայի վրա։
«ԱԶ Ալկմարը» մակարդակով զիջում է մրցակցին և նույնիսկ Նիդերլանդների առաջնությունում թոփերի շարքին չի դասվում։ Այս թիմը լավ կազմակերպված է և շեշտը հենց դրա վրա էլ լինելու է։
Տանտերերը փորձելու են մեծ ուժերով գրոհել, իսկ մրցակիցն իր շանսը որսալու է հակագրոհների ժամանակ։ Դժվար թե գոլառատ և դիտարժան հանդիպում լինի։
Ընտրում եմ «Վեսթ Հեմը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․60 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: