«Վեսթ Հեմ» — «Արսենալ». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 13 դկտ 2017
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ԱՊԼ-ի 17-րդ տուրի «Վեսթ Հեմ» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում հյուրերի (-1) ֆորայով հաղթանակի վրա: 

«Վեսթ Հեմը» շատերի, ու ինչպես նաև ինձ համար անսպասելիորեն նախորդ տուրում հաղթեց «Չելսիին»: «Արսենալը» նույն կերպ անսպասելի կերպով չկարողացավ հաղթել «Սաութհեմփթոնին»: Դա ևս ծանր խաղ էր:

Կարծում եմ, որ դա «Արսենալին» կմոտիվացնի այս հանդիպմանը: «Զինագործները» «Վեսթ Հեմին» ավելի լուրջ են վերաբերվում, քան «Չելսին»:  Թեկուզև «Վեսթ Հեմը» մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում է, բայց «Չելսիին» հաղթելը մեծ բան է: Այդ պատճառով «Արսենալն» ամբողջ պատասխանատվությամբ կմոտենա հետնապահի հետ խաղին: Սակայն «Վեսթ Հեմը» տանն է խաղալու ու սա Պրեմիեր լիգան է, որտեղ ամեն բան կարող է պատահել: Սակայն ռիսկի կդիմեմ: Կարծում եմ, որ «Արսենալն» ավելի ուժեղ է ու ճիշտ հետևություններ է կատարել և՛ «Վեսթ Հեմի» մասին, և՛ «Սաութհեմփթոնի» դեմ խաղի: Ընտրում եմ Արսեն Վենգերի թիմի (-1) ֆորայով հաղթանակի տարբերակը:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 17-րդ տուր
23:45/13 դկտ
«Վեսթ Հեմ» - «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ