«Վեսթ Հեմ» — «Արսենալ». Դենիս Կազանսկու կանխատեսումը

23:55, 13 դկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 17-րդ տուրի «Վեսթ Հեմ» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։ 

Ես կսկսեմ նրանից, որ այս տարի «Արսենալը» 32 գնդակ է բաց թողել արտագնա խաղերում։ Լոնդոնցիներից ավել բաց թողած միայն երեք թիմ կա, և սա իհարկե վատ արդյունք է։ Մենք տեսանք, թե ինչպես «Արսենալը» նախորդ տուրում բառացիորեն փրկվեց «Սենտ Մերիս» մարզադաշտում։ Օլիվիե Ժիրուի շնորհիվ թիմը գոնե մեկ միավոր կարողացավ վաստակել։ Իսկապես «Արսենալը» երկու տարբեր թիմ է տնային և արտագնա խաղերում։

Ինչ վերաբերում է «Վեսթ Հեմին», երբ թիմը խաղում է տանը և հաղթում է, բաց չի թողնում։ Բայց համաձայնվեք, որ դժվար է հավատալ, որ «Վեսթ Հեմը» երկրորդ խաղն անընդմեջ կհաղթի գրանդ ակումբի սեփական հարկի տակ։ Թիմը ուղղակի հրաշալի խաղաց «Չելսիի» հետ խաղում հենակետային գոտում, պաշտպանությունում ու նաև բախտի բերմամբ կարողացավ աչքի ընկնել ու տանել երեք միավոր։

Սակայն ես կարծում եմ, որ «Արսենալի» կարգը չի կորել և այս խաղում այն կխաղա իր դերը, ու «Վեսթ Հեմին» չափազանց դժվար կլինի։ Չնայած կարծում եմ՝ «Արսենալին» ևս բարդ կլինի։ Կարծում եմ՝ ելնելով «Վեսթ Հեմի» ներկայիս մարզավիճակից՝ այս խաղում բացահայտ ֆավորիտներ չկան։ Պետք է սպասել արդյունավետ խաղի, երկու թիմերն էլ գոլ կխփեն։ «Վեսթ Հեմը» իր հաջողությունների մեջ կկարողանա աչքի ընկնել նաև այս անգամ։ Ինչ վերաբերվում է «Արսենալին», ապա Օզիլի ու Ժիրուի վարպետությունը կասի իր խոսքը։ «Զինագործները» չպետք է կրկնեն «Չելսիի» սխալները։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ․2017-18․ 17-րդ տուր
23:55/13 դկտ
«Վեսթ Հեմ» — «Արսենալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ