«Վեսթ Հեմ» – «Այնտրախտ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 28 ապր 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Վեսթ Հեմ» – «Այնտրախտ» Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Ո՞վ կարող էր մտածել, որ «Բարսելոնայի» և «Այնտրախտի» մրցավեճում կարող էր լինել այլ հաղթող։ Գերմանական ակումբը անզուգական ֆուտբոլ ցույց տվեց Կատալոնիայի մայրաքաղաքում՝ հաղթելով «Բարսային» 3։2 հաշվով։ Սակայն սա վերջին 1,5 ամսվա ընթացքում թիմի գրանցած միակ հաղթանակն է։ Դեռևս մարտի սկզբից, ֆրանկֆուրտցիները միայն ոչ-ոքի են խաղում ու պարտվում են։ Եվ դա հատկապես այն ֆոնին, որ գրեթե բոլոր խաղերում գոլեր են խփում։ Սակայն այդ ձախողումները չունեն այլ պատճառ, քան Եվրոպա լիգային նախապատրաստվելը։ Այլ կերպ, պարզապես, չես բացատրի «Գրոյտեր Ֆյուրտից» կամ «Ունիոն Բեռլինից» կրած անշուք պարտությունները։

Ի տարբերություն իրենց մրցակիցների, «Մրճահարները» ներքին առաջնությունում եթե պարտվում են, պարտվում են շատ ավելի ուժեղ թիմերի, օրինակ՝ «Չելսիին» կամ «Տոտենհեմին»։ Սակայն, օրինակ, «Բարնլիի» հետ ոչ-ոքին կամ մանավանդ «Բրենտֆորդից» կրած 0։2 հաշվով պարտությունը չունեն նորմալ բացատրություն։ Նորից ստիպված ենք գալ այն եզրահանգման, որ Դևիդ Մոյեսի թիմը մտքերով Եվրոպա լիգայի խաղին էր պատրաստվում կամ վերականգնվում էր այդ խաղերից։

Այս խաղում, աննշան ֆավորիտը «Վեսթ Հեմն» է, սակայն Մոյեսին կարող է խանգարել ներքին առաջնության խիտ ու բարդ գրաֆիկը։ Լոնդոնցիները դեռ հույս ունեն, որ կարող են հայտնվել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում (4-րդ տեղից հեռավորությունը 8 միավոր է)։ Սակայն նույնիսկ եթե դա համարենք անիրատեսական, «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայքարը ԵԼ-ի հաջորդ տարվա ուղեգրերի համար դեռ միանշանակ առջևում է։ Մինչդեռ «Այնտրախտը» եվրագավաթային գոտուց հետ է արդեն 10 միավորով, ինչը թույլ կտա գերմանական ակումբին ավելի թեթև ու կենտրոնացած պատրաստվել առաջիկա խաղերին։

Ենթադրում եմ, որ ամեն ինչ վճռվելու է Գերմանիայում կայանալիք երկրորդ խաղում։ Ըստ իս, առաջին խաղում մենք 2 գոլից ավելին չենք տեսնի։ Մանավանդ, որ այս թիմերը այդքանից ավելին չեն էլ խփում։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Եվրոպա լիգա
23:00/28 ապր
«Վեսթ Հեմ» - «Այնտրախտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ