«Վեսթ Բրոմվիչ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:30, 17 դկտ 2016
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի «Վեսթ Բրոմվիչ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ լավ ընթացք հավաքած մանկունիանցիներին կհաջողվի հերթական հաղթանակը տանել: 

Անգլիայի առաջնությունը շուտով կհատի հասարակածը, սակայն մրցաշարային աղյուսակի վերին հատվածում ով ասես կա, բացի «Մանչեսթեր Յունայթեդից»: Անգլիայի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ակումբը հետ է լավագույն քառյակից և 17-րդ տուրում կմրցի «Վեսթ Բրոմվիչի» հետ, որն ամենևին էլ հեշտ մրցակից չէ որևէ մեկի համար, իսկ երբ հանդես է գալիս սեփական հարկի տակ, այդ ժամանակ թիմի ուժերը կրկնապատկվում են, չէ որ օգնության են հասնում սեփական պատերն ու աղմկոտ երկրպագուները: Կարմիր սատանաների համար հեշտ գործուղում չի սպասվում:

Նախորդ` 16-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի սաներին բաժին էր հասել սաստիկ բարդ մրցակից` ի դեմս ամուր ընկույզ «Քրիստալ Փելասի»: Եթե չլինեին լավ գազազած մանկունիանցիների ամառային սուպեր-տրանֆերները` Պոլ Պոգբան ու Զլատան Իբրահիմովիչը, դժվար թե «Յունայթեդը» կարողանար հաղթանակ կորզել այդ խաղում: Ակնհայտորեն զգացվում էր, իհարկե, Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը: Հայ ֆուտբոլիստն ընդամենը մի քանի խաղ է, ինչ հայտվում է թիմի հիմնական կազմում, սակայն արդեն հասցրել է դառնալ, փաստորեն, անփոխարինելի ֆուտբոլիստ: «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղը նա ևս բաց կթողնի, բայց խոստանում են, որ Բոքսինգ Դեյին պատրաստ կլինի: Էրիկ Բային ու Լյուկ Շոուն ևս չեն մասնակցի խաղին նույն պատճառով:

«Վեսթ Բրոմվիչն» ու «Ման Յունայթեդը» թեպետ հարևաններ են մրցաշարային աղյուսակում, բայց մանկունիանցիները հարևանություն անել չեն ցանկանում: Հիմա այս թիմերին բաժանում է 4 միավոր և անգամ հաղթանակի դեպքում «ՎԲ»-ն չի շրջանցի իր մրցակցին ու կմնա նույն 7-րդ տեղում: Սակայն դա էլ համեստ ակումբի համար լավ արդյունք է: Թիմի կազմում գերազանց ելույթներ է ունենում վենեսուելացի հարձակվող Սալամոն Ռոնդոնը: «Զենիթի» նախկին ֆուտբոլիստը Անգլիայի առաջնության վերջին տուրում դարձել է հեթ-տրիկի հեղինակ: «Յունայթեդի» տղաները պետք է զգույշ լինեն մասնավորապես երկրորդ հարկում, քանի որ հենց գլխով է նա խփել իր բոլոր գնդակները նախորդ տուրում: Կասկածի տակ է միայն «ՎԲ»-ի պաշտպանության առաջատար, ի դեպ «Յունայթեդի» նակխին պաշտպան Ջոնի Էվանսի մասնակցությունը:

Թեպետ չկա Հենրիխը, սակայն «Յունայթեդի» հաղթանակն ինձ համար կասկած չի հարուցում: Թիմը լավ ընթացքի մեջ է, կարծես թե գտել է իր խաղը, իսկ դա կարևոր գործոն է: Եթե այդպես էլ շարունակվեց, Ամանորին կունենանք չեմպիոնական մրցավազքի նոր անդամ:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 17-րդ տուր
21:30/17 դկտ
«Վեսթ Բրոմվիչ» - «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ