«Վեսթ Բրոմվիչ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:15, 17 դկտ 2017
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Վեսթ Բրոմվիչ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ Մոուրինյոյի թիմը վստահ հաղթանակ կտանի:

Ավելի քան 2 միլիոն մարդ առնվազն այսօր կցանկանար, որ «Ման. Յունայթեդը» պարտվեր։ Ցանկացողները հայերն են, պատճառն էլ՝ Մխիթարյանի բացակայությունը։ Հենրիխն այսօր էլ կբացակայի թիմի հայտացուցակից։ Առանց նրա «ՄՅու»-ն այնպես չէ, որ վատ է խաղում, բայց լավ էլ հանդես չի գալիս։ Այսօրվա խաղում ավելի բարդ է լինելու։ Չկան ոչ Մխիթարյանը, ոչ էլ Պոգբան։ Ֆրանսիացին որակազրկված է։ Կենտրոնական պաշտպաններից խաղը բաց կթողնեն Էրիկ Բային ու Մարկոս Ռոխոն։ Այսքան կորուստները ստիպում են մտորումների մեջ ընկնել։ Բայց մրցակիցն ավելի վատ վիճակում է։ «Վեսթ Բրոմվիչը» 15 խաղ է չի հաղթում։ Սարսափելի վիճակագրություն։ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը նման պարագայում կասկած չի հարուցում։ Լուկակուն նախորդ տուրում գոլային երաշտն ընդհատեց, հետևաբար գոլեր կլինեն։ Առաջարկում եմ Մոուրինյոյի թիմի (-1) ֆորայով հաղթանակը: Գործակիցը 1,93 է:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 18-րդ տուր
18:15/17 դկտ
«Վեսթ Բրոմվիչ» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ