«Վեսթ Բրոմվիչ» — «Մանչեսթեր Յունայթեդ». Դենիս Կազանսկու կանխատեսումը

18:15, 17 դկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱՊԼ-ի 18-րդ տուրի «Վեսթ Բրոմվիչ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Մոուրինյոյի թիմը սակավագոլ խաղում կհաղթի:

«Մանչեսթեր Յունայթեդը» «Բորնմութի» դեմ վերջին տնային խաղում այնքան էլ լավ տեսք չուներ: Պետք է ասել, որ մրցաշարային աղյուսակի «նկուղում» գտնվող թիմերի դեմ խաղերը բարդ են տրվում «Յունայթեդին», դա կլինի «Հադերսֆիլդը», «Բրայթոնը», թե «Բորնմութը»: Կարծում եմ, որ «Վեսթ Բրոմվիչի» դեմ խաղն էլ բացառություն չի լինի: «Վեսթ Բրոմվիչն» ուժեղ պաշտպանություն ունի, բայց հարձակման գիծը զրո է: Օգոստոսից սկսած այս թիմը չի հաղթել: 16 խաղ է թիմը չգիտի, թե ինչ է հաղթանակը: Կարծում եմ, որ այսօր էլ չի իմանա, քանի որ «Ման. Յունայթեդն» անհամեմատ ավելի ուժեղ է:

Այս խաղի նախաշեմին հիշենք նախորդ տարին, երբ Իբրահիմովիչի 2 գոլերը որոշեցին ամեն ինչ: Հաշվի առնելով Լուկակուի՝ թույլ թիմերին գոլ խփելու նկատմամբ ունեցած սերը, կարծում եմ, որ բելգիացի հարձակվողն աչքի կընկնի արդյունավետ գործողություններով: Հաշվի առնելով տանտերերի ամուր պաշտպանությունը, կարծում եմ, որ այս խաղում շատ գոլեր սպասել պետք չէ: Առաջարկում եմ «Հ2 և Քիչ 2,5» խաղադրույքը: Գործակիցը 3,18 է:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 18-րդ տուր
18:15/17 դկտ
«Վեսթ Բրոմվիչ» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ