«Վեսթ Բրոմվիչ» — «Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

16:30, 16 ապր 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Վեսթ Բրոմվիչ» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը խաղադրույք է կատարում Կոուտինյոյի գոլի վրա:

Ավանդույթի համաձայն «Լիվերպուլը» հաջող է հանդես գալիս առաջատար քառյակում տեղ գտած թիմերի դեմ, սակայն հիմնականում հետնապահների ու հատկապես միջակների հետ խաղերում են մերսիսայդցիները կորցնում բաղձալի միավորները և ընդունում զավեշտալի ու ճակատագրական գնդակներ։ Այս մրցաշրջանը ևս բացառություն չէ։ Թեպետ «Լիվերպուլն» այս պահին քառյակում է, սակայն առջևում հիշյալ մրցակիցների հետ խաղերն են, որոնք դեռ կարող են դուրս գցել Բիթլզներին չեմպիոնլիգյան գոտուց։

«Վեսթ Բրոմվիչը» շարունակում է պահպանել 8-րդ հորիզոնականը ու երազել եվրագավաթների մասին, թեպետ և քաջ գիտակցում է, որ այս տարի այլևս ամեն ինչ ավարտված է։ Թիմը լավ է իրացնում ստանդարտները։ Հենց այս գործոնն էլ լինելու է տանտերերի գլխավոր զենքը։

«Վեսթ Բրոմվիչը» կադրային խնդիրներ չունի, իսկ ահա Յուրգեն Կլոպը պետք է խաղա առանց իր հիմնական կիսապաշտպանների՝ Հենդերսոնի, Լալանայի ու Մանեի։ Սենեգալցին այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա, իսկ ահա Հենդերսոնն ու Լալանան դեռ օգտակար կլինեն։ Հենդերսոնն արդեն հաջորդ շաբաթ կսկսի մարզվել, իսկ Լալանան վերջին 2 տուրերում կփորձի օգնել Կլոպին պահել թիմի ղեկն ու 4-րդ հորիզոնականը։

Կանխատեսում եմ, որ «Լիվերպուլին» հաջողություն կբերի Ֆիրմինո-Կոուտինյո բրազիլական զույգը։ Հավատում եմ Կոուտինյոյի գոլային հաջողությանը և խաղադրույք կատարում նրա գոլի վրա: Գործակիցը 2,37 է:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 33-րդ տուր
16:30/16 ապր
«Վեսթ Բրոմվիչ» — «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ