«Վեստ Արմենիա» – «Ուրարտու»: Կանխատեսում և խաղադրույք
«Վեստ Արմենիան» պարտվել է այս մրցաշրջանի բոլոր խաղերում։ Բայց հետաքրքիր է այն փաստը, որ թիմը տնային բոլոր հանդիպումներում գոլ է խփել։ Բացի այդ, բոլոր այդ խաղերը գոլառատ են եղել։ «Վեստ Արմենիան» տանը պարտվել է 2։4, 1։4 և 1։4 հաշիվներով։ Տեսականորեն, այս օրինաչափությունը պետք է խախտվի հենց «Ուրարտուի» հետ խաղում։ Նախ՝ գործող չեմպիոնը կորցրել է հարձակման գծի առատարներից մեկին՝ Նարեկ Գրիգորյանին, որը տեղափոխվել է ռումինական «Ֆարուլ»։ Բացի այդ, «Շիրակի», «Արարատ-Արմենիայի» և «Ալաշկերտի» հետ խաղերի համեմատ, այս անգամ «Վեստ Արմենիայի» հարձակման գիծն ավելի լուրջ դիմադրության կհանդիպի։
Նույնիսկ 1 գոլ խփելու դեպքում տանտերերը դժվար թե կարողանան անակնկալ մատուցել։ Ամեն անգամ, երբ այս միտքն եմ նշում, ինչ-որ անհասկանալի բան է կատարվում։ Ինչևէ։
Կարծում եմ, որ հյուրերը կհաղթեն և հանդիպումը գերգոլառատ չի լինի։ Ինձ համար մինչև հիմա անհասկանալի է մնում, թե ինչպես են կարողանում ֆուտբոլիստներն արհեստական խոտածածկով ստադիոնում՝ 17։00-ին մեկնարկող խաղում այդքան գոլեր խփել։
Կարծում եմ, որ այս անգամ «Վեստ Արմենիան» կպարտվի ոչ գոլառատ խաղում։ Ընտրում եմ «Ուրարտուի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․54 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: