«Վերոնա» – «Յուվենտուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 30 հկտ 2021
Խաղում է
Setanta Sport հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի մարզական լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Վերոնա» – «Յուվենտուս» Իտալիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Թվում է՝ այս զույգի ակնհայտ ֆավորիտը «Յուվենտուսն» է։ Սակայն իրականում ամեն ինչ այդքան պարզ չէ։ «Ուդինեզեի» հետ վերջին խաղում «Վերոնան» դաշտ էր դուրս եկել կիսապահեստային կազմով։ Իգոր Տուդորը հանգիստ էր տվել հիմնական կազմի 6 ֆուտբոլիստի, սակայն նույնիսկ նրանց բացակայությամբ «Վերոնան» կարողացավ կանգուն մնալ ու չպարտվել՝ 1:1։ Մինչդեռ «Յուվենտուսի» ֆուտբոլիստները գլխիկոր հեռացան հանդերձարան «Սասուոլոյի» հետ խաղից հետո՝ պարտվելով 1:2 հաշվով։

Հանդիպումից հետո իտալական մամուլը պարզապես փոշիացրեց Մաքս Ալեգրիին՝ ակնարկելով, որ իտալացի մասնագետը մի փոքր հետ է մնացել կյանքից։ «Նա, գուցե, չի նկատել, որ ֆուտբոլը մի փոքր փոխվել է այս (երբ Ալեգրին հանգստանում էր) ընթացքում», — գրված է թերթում։ Լրագրողների գլխավոր պնդումն այն է, որ Ալեգրին մինչև հիմա չգիտի՝ ինչպես հաղթել։ Վիճակագրությունն է վկայում՝ մինչև հիմա առաջնությունում «Յուվեն» չի հաղթել ավելի քան 1 գնդակի առավելությամբ։ Բացի դրանից, կա մեկ այլ, ավելի տխուր վիճակագրություն։ Պիռլոյին փոխարինած մարզիչն անցած տարվա համեմատությամբ վաստակել է 5 միավորով պակաս։

Թիմերը առանձնապես կորուստներ չունեն. «Յուվեն» գուցե խաղա առանց Բերնարդեսկիի, որը վնասել է ուսը և մկանային գերլարվածություն ունեցող Մոյզե Կինի։ Բայց դա չպետք է անհանգստացնի Ալեգրիին այս պահին։ 11 խաղում «Յուվեն» արդեն բաց է թողել 13 գնդակ, ինչը վատագույն ցուցանիշն է վերջին 33 տարվա ընթացքում: Սրանից ես անում եմ ենթադրություն, որ «Յուվեն» դարձյալ չի հաղթելու, իսկ «Վերոնան» առնվազն 1 կամ 2 գնդակ կխփի։

Օրդինար: Հաղթած
A Սերիա
20:00/30 հկտ
«Վերոնա» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ