«Վերոնա» — «Յուվենթուս»․ Գեորգի Չերդանցևի կանխատեսումը

23:45, 08 փտր 2020
Ֆուտբոլային հայտնի մեկնաբան, Матч ТВ հեռուստաընկերության հաղորդավար Գեորգի Չերդանցևը կանխատեսում է արել Իտալիայի Ա սերիայի 23-րդ տուրի «Վերոնա» — «Յուվենթուս» հանդիպման վերաբերյալ։

«Վերոնան» լավ վիճակում է։ Թիմը չի պարտվում արդեն երկար ժամանակ է։ Տպավորում է նրանց արդյունքը նախորդ տուրում, երբ նրանք ոչ-ոքի խաղացին հիասքանչ «Լացիոյի» հետ։

«Յուվենթուսը», իհարկե, ֆավորիտ է։ Այդ է պատճառը, որ բոլոր գործակիցները նրանց դեմ, շատ բարձր են։ Կարծում եմ՝ պետք է դրանից օգտվել։ Իհարկե կա Ռոնալդուն, ով գոլ է խփում գրեթե ամեն խաղում։ Այդ է պատճառը, որ «Յուվենթուսի» համար խաղադրույք ընտրելիս ես հիմնականում ընտրում եմ Ռոնալդուի կամ էլ Դիբալայի գոլերը, որոնք աշխատում են։

Բայց այստեղ արտագնա հանդիպում է։ Այնպես որ գոլ խփելը բարդ է լինելու «Յուվեի» համար։ Առավել ևս, որ «Վերոնան» խաղում է «ցածր» խաղեր՝ քիչ գոլերով սեփական դաշտում։

«Վերոնան» գտնվում է մրցաշարային աղյուսակի վերնամասում, թիմը ունի երկար անպարտելի շարք։ «Յուվենթուսը» տանջվելու է արտագնա խաղերում, ինչպես օրինակ «Նապոիլիի» դեմ։

Այնպես որ, 1X խաղադրույքը լավ տարբերակ է այս խաղի համար։ Իմիջիայլոց, վերջին տարիներին «Վերոնան» մշտապես լավ մրցակցություն է ցույց տվել «Յուվեին» սեփական դաշտում։ Վերջին երկու խաղերը ավարտվել են ոչ-ոքի։ Այնպես որ, 1x 2,55 գործակցով։

Օրդինար: Չխաղարկված
Իտալիայի Ա սերիա 2019/2020․ 23-րդ տուր
23:45/8 փտր
«Վերոնա» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ