«Վերոնա» — «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 19 սպտ 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, Armenia Հ/Ը մարզկական լուրերի մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Իտալիայի առաջնության 1-ին տուրի՝ «Վերոնա» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ։

Վերջապես Եվրոպական ֆուտբոլը լիարժեք վերադառնում է մեր առօրյա։ Ամենից «անհամբերը» Ֆրանսիան էր, հետո շոգեքարշին միացավ նաև Անգլիան։ Այս հանգստյան օրերին միանգամից 3 թոփ առաջնություն է սկսվում։ Հայ երկրպագուների մեծամասնությունը սպասում է Ա սերիայի մեկնարկին և «Ռոմայի» հանդիպումներին։ Գայլերն ու Հենրիխ Մխիթարյանն իրենց անդրանիկ հանդիպումը կանցկացնեն «Վերոնայի» դեմ։

«Մարկ Անտոնիո Բենտեգոդի» մարզադաշտում նախատեսված հանդիպումն իսկական փորձություն կլինի Պաոլո Ֆոնսեկայի համար։ Պորտուգալացի մասնագետի աշխատանքն իտալական մամուլը հակասական էր գնահատել, սակայն «Ռոմայի» ամերիկացի նոր տերերը որոշել են նրան շանս տալ։ Ֆոնսեկան լուրջ խնդիրներ ունի մեկնարկային կազմի հետ։ Թիմը հանձնել է Ֆլորենցիին, գրեթե հրաժարվել է Ջեկոյից և Ունդերից, Պերոտին ու Պաստորեն վատառողջ են (ինչպես միշտ)։ Փոխարենը ձեռք է բերվել ի դեպ, հենց «Վերոնայի» պաշտպան Մարաշ Կուբալային, որը դեռ պատրաստ չէ մեկնարկային տուրին, մոտ է Արկադիուշ Միլիկին գնելուն։

Այս բոլոր մտքերն ունեն մեկ եզրահանգում. «Ռոմայի» հարձակման գծի առաջատարը կլինի…Հենրիխ Մխիթարյանը։ «Գայլերի» վերջին 3 ընկերական հանդիպումների ընթացքում հենց Մխիթարյանն է եղել հարձակման գլխավոր ուժը՝ դառնալով 3 գոլի հեղինակ, իսկ հենց վերջին խաղում Հենոն խաղացել է կենտրոնական հարձակվողի դիրքում։ Սպասվում է, որ Ֆոնսեկան կընտրի 3 կենտրոնական պաշտպանով սխեման, որոնցից մեկը կլինի Բրայան Կրիստանտեն, աջից կխաղա Ռիկ Կարլսդրոպը։

Չնայած ունեցած խնդիրներին, «Ռոման» բացահայտ ֆավորիտ է «Վերոնայի» հետ մրցավեճում։ Դրան էլ գումարենք տան տերերի հիմնական կազմի խնդիրները, կստանանք իդեալական հնարավորություն՝ առաջին խաղում առաջին 3 միավորները վաստակելու համար։

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
22:45/19 սպտ
Верона - Рома
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ