«Վերոնա» – «Ռոմա»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

20:00, 19 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Վերոնա» – «Ռոմա» Իտալիայի A Սերիայի 4-րդ տուրի խաղի վերաբերյալ։

«Ռոմայի» երկրպագուներն աստիճանաբար վերհիշում են հին ու բարի ժամանակները, երբ իրենց սիրելի թիմը վառ ու արդյունավետ խաղ էր ցուցադրում։ «Գայլերն» առայժմ առանց պարտության են ընթանում։ Նախորդ խաղում Ժոզե Մոուրինյոն կարիերայի 1000-րդ հանդիպումն անցկացրեց։ «Յուրահատուկը» ևս մեկ յուրահատուկ ռեկորդ գրանցեց։ Նա երբեք չէր հաղթել մրցաշրջանի մեկնարկային 5 հանդիպումներում, «Սասուոլայի» հետ մրցավեճում դա էլ կայացավ։

Իհարկե, «Ներովերդիների» հետ դիմակայությունը ցույց տվեց հռոմեացիների թույլ կողմերը։ Ժոզեն աշխատում է այդ ուղղությամբ, դեռ երկար տարածություն կա անցնելու, իսկ առջևում առաջին լուրջ քննություն է՝ «Դերբի դելա Կապիտալեն»։

Այժմ A Սերիայում «Ջալոռոսիների» մրցակիցը համեստ «Վերոնան» է, որը 3 խաղից հետո միավոր չունի ու նախավերջինն է մրցաշարային աղյուսակում։ Ռոմեոյի և Ջուլիետայի քաղաքում հեշտ զբոսանք չի ստացվի, սակայն «Գայլերի» կարգը պետք է զգացվի։

Պորտուգալացի մասնագետը չի փոխում մեկնարկային կազմը և քիչ է ռոտացիայի դիմում։ Թերևս, կարելի է առանձնացնել Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ մրցավեճը, երբ թիմի մի շարք առանցքային խաղացողներ հանգստի հնարավորություն ստացան, սակայն նույնիսկ այդ պայմաններում հռոմեացիները ցույց տվեցին իրենց վարպետությունը։

Կարծում եմ՝ «Ռոման» կհաղթի «չոր» հաշվով. սա հետաքրքիր խաղադրույք է, որի համար Vbet-ը սահմանել է 3.25 գործակիցը։

Օրդինար: Պարտված
A Սերիա
20:00/19 սպտ
«Վերոնա» – «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ