«Վերոնա» – «Նապոլի»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
«Նապոլին» չեմպիոնությունից և անփառունակ նախորդ մրցաշրջանից (10-րդ տեղ) հետո սկսում է նոր պայքարը։ Իտալիայում այս խաղը բարձր ռիսկային գոտում է, բայց արդյոք նույնքան թեժ կլինի՞ խաղադաշտում։ Իմ կարծիքով՝ ոչ։ Անտոնիո Կոնտեն ստանձնել է նեապոլյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ Թիմը լուծել է պաշտպանության խնդիրը՝ 35 մլն եվրոյով ձեռք բերելով «Տորինոյի» պաշտպան Ալեսանդրո Բոնջորնոյին։ Թիմին է միացել նաև Ռաֆա Մարինը։
Հարձակման գծում իրավիճակը դեռ հստակ չէ, քանի որ քիչ են այն ակումբները, որոնք պատրաստ են «Նապոիի» սահմանած գնով ձեռք բերել Օսիմհենին։ Դա է պատճառը, որ ակումբը դեռ համաձայնության չի եկել Ռոմելու Լուկակուի տեղափոխության հարցում։ Բելգիացուն ցանկանում է թիմ հրավիրել անձամբ Կոնտեն։
«Վերոնայում» իրավիճակը նույնն է։ Նախորդ մրցաշրջանի 2-րդ հատվածի լավագույն ֆուտբոլիստները՝ հարձակվող Նոսլինն ու կիսապաշտպան Ֆոլորուշնոն հեռացել են թիմից։ Թիմում շատ են նորեկները, որոնց հետ կապված մեծ հույսեր ունի ակումբի սեփականատեր Սետին։ Թիմը նոր գլխավոր մարզիչ ունի․ Պաոլո Ձանետին, որը նախկինում աշխատել է «Վենեցիայում» և «Էմպոլիում»։
Դժվար թե այս թիմերի խաղը գոլառատ լինի։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․97 գործակցով։ Ընտրում եմ նաև խաղի հաշիվը՝ 0։1, 0։2 կամ 0։3 խաղադրույքը՝ 2․00 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: