«Վերոնա» – «Միլան». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Իտալիայում չեմպիոնական իտրիգը քիչ էր մնում մեռներ, սակայն «Ինտերը» կարողացավ փրկել «Էմպոլիի» հետ կորած հանդիպումը։ Սիմոնե Ինձագիի տղաները պարտվում էին 0:2 հաշվով, սակայն կարողացան շրջել խաղը՝ 4:2։ «Ներաձուրիները» 78 միավորով առաջատար են, սակայն երկրորդ տեղում ընթացող «Միլանը» ունի 77 միավոր։ 36-րդ տուրում «Վերոնային» հաղթելու դեպքում Ստեֆանո Պիոլիի թիմը նորից կգլխավորի չեմպիոնական մրցավազքը։
Իգոր Տուդորը «Վերոնան» գլխավորելուց հետո հսկայական աշխատանք է կատարել ու հենց այնպես ֆուտբոլիստներից սարքեց թիմ, որը պայքարում է տասնյակում գտնվելու համար։ Ընդ որում, վերջին խաղերում գրանցած արդյունքները թույլ են տալիս հայացք նետել նաև եվրագավաթային հորիզոնականների վրա. 9-րդ տեղում ընթացող «Վերոնան» 7-րդ տեղը զբաղեցնող «Ֆիորենտինային» զիջում է ընդամենը 4 միավորով։ «Մենք ցանկանում ենք խաղալ Եվրոպայում», — ասել է Տուդորն ի վերջին ասուլիիս ժամանակ։ Ամբիցիոզ է, ինչ խոսք։
Երկու թիմերն էլ խաղին մոտենում են հիանալի տրամադրությամբ։ «Ռոսոներիները» 13 հանդիպում է՝ չեն պարտվում ներքին առաջնությունում։ Վերջին անգամ «Միլանը» պարտվել է «Սպեցիային», այն էլ՝ տանը։ «Վերոնան» էլ այս տարի պարտվել է միայն քառյակի անդամ թիմերին։ Հերթը «Միլանինն» է։ Պիոլիի թիմը գնալու է առաջ ու գոլ է խփելու, այլ հաշիվ հյուրերին ձեռք չի տալիս։ «Վերոնան» էլ է ազատ ֆուտբոլ խաղալու։ Ենթադրում եմ, որ խաղը գոլառատ կստացվի։
15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: