«Վերոնա» – «Ինտեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 27 օգս 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Վերոնա» — «Ինտեր» իտալական A Սերիայի 2-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ջենոայի» նկատմամբ 4։0 հաշվով հաղթանակից հետո հոռետեսությունը «Ինտերի» նկատմամբ մի փոքր մարեց։  Սիմոնե Ինձագին ցույց տվեց, որ կարող է պահել Անտոնիո Կոնտեի կողմից սահմանված  նշաձողը, իսկ նորեկները` Հական Չալհանօղլուն և Էդին Ջեկոն, կարող են հիանալի տեղավորվել չեմպիոնական կազմում։ 

Այժմ Ինձագիի սաները պատրաստվում են նոր մրցաշրջանի առաջին արտագնա հաղթանակին։ «Ինտերի» ֆուտբոլիստները կշարունակեն իրենց արտագնա տպավորիչ խաղը: Անցած մրցաշրջանում «Ինտերը» հյուրընկալվելիս պարտվեց միայն երկու անգամ, իսկ պաշտպանությունում լավագույն արդյունքը ցույց տվեց A Սերիայում ՝ միջինը բաց թողնելով ընդամենը 0,89 գնդակ մեկ խաղում:

Բացի այդ, «Ինտերը» «Վերոնայի» հետ հանդիպումների լավ վիճակագրություն ունի. առաջնության վերջին 20 հանդիպումներում 16 հաղթանակ, 4 ոչ ոքի և ոչ մի պարտություն: «Վերոնան» առաջին տուրում պարտվեց «Սասուոլոյին» (2:3) և դրանով իսկ բարձրացրեց տնային հակառեկորդների քանակը ՝ 9 հանդիպում առանց հաղթանակի: Սա «Վերոնայի» ամենաերկար պարտությունների շարքն է «Մարկ Անտոնիո Բենտեգոտիում» 2016 թվականի հունվարից ի վեր: 2000թ.-ից ի վեր A Սերիայի մեկնարկային երկու հանդիպումներում «ջալոբլուն» երբեք պարտություն չի կրել: Բայց ամեն ինչ գնում է նրան, որ ուրբաթ այս ձեռքբերումը կարող է կորչել։

Կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը պատրաստվում է A Սերիայում իր 200 —րդ խաղին` Նիկոլո Բարելայի և Ստեֆանո Սենսիի հետ միասին, թեպետ Արտուրո Վիդալը նույնպես պայքարելու է մեկնարկային տեղի համար։ Աջ կողային Դենզել Դումֆրիսը, որը Աշրաֆ Հակիմիին փոխարինողի դերում է,  կարող է իր առաջին մեկնարկը սկսել A Սերիայում` չնայած ոչ մի երաշխիք չկա, որ Դարմիանը կհրաժարվի իր պաշտոնից: Ամերիկայի գավաթից վերջերս վերադառնալուց հետո վատ ֆիզիկական վիճակի պատճառով Լաուտարո Մարտինեսը բաց թողեց «Ջենովայի» հետ մեկնարկային տուրի հանդիպումը: Բայց այժմ արգենտինացին, հավանաբար, կստանա խաղաժամանակ,  եթե ոչ մեկնարկային կազմում, ապա գոնե պահեստայինների նստարանից:

Միգել Վելոզոյին հաջողացրեց առաջնության առաջին շրջանում առաջին խաղակեսի ընթացքում միանգամից երկու զգուշացում ստանալ, և կիսապաշտպանը որակազրկվեց «Ինտերի» հետ խաղի համար: Այսպիսով, ուրբաթ ակնկալվում է, որ Ուկրաինայի առաջնությունում խաղացած հարձակվող Նիկոլա Կալինիչը կհայտնվի «Վերոնայի» մեկնարկային կազմում: Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն խորվաթին հերթական շանսը կտա «Սասուոլոյի» դեմ անհաջող խաղից հետո: Այդ հանդիպման ընդմիջման ժամանակ Կալինիչին փոխարինեց A Սերիայի բացարձակ դեբյուտանտ, 19-ամյա Մատեո Կանսելիերին:

«Վերոնայում» «Ինտերի» դեմ գործնականում ոչ մի շանս չկա: Տանտերերը դեռ շատ «հում» են, իսկ հյուրերը `ոչ այնքան «մահացած», որքան սպասվում էր: Առավելագույնը, որին կարող է հասնել Դի Ֆրանչեսկոյի թիմը, Հանդանովիչին գոլ խփելն է: Բայց, եթե «Վերոնան» մեկ գոլի հեղինակ դառնա, «Ինտերը» կպատասխանի երկուերեք գոլով:

Օրդինար: Հաղթած
A Սերիա
22:45/27 օգս
«Վերոնա» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ