«Վերոնա» – «Ինտեր». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 27 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Վերոնա» – «Ինտեր» Իտալիայի առաջնության երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Վերոնան» մրցաշրջանը սկսեց գավաթային խաղում հաղթանակով, բայց A սերիայի մեկնարկային տուրում լարված պայքարում զիջեց «Սասուոլոյին» (2։3)։

«Մաստիֆները» բավականին ակտիվ էին տրանսֆերային շուկայում։ Թիմը համալրումներ է կատարել գրեթե բոլոր օղակներում։ Դեղնակապույտները հիմնականում պահպանել են թիմի կորիզը, բայց փոխվել է գլխավոր մարզիչը։

«Վերոնան» նոր մրցաշրջանից գլխավորում է Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն, որը նախորդ տարի աշխատում էր «Կալյարիում»։ Իտալացի մասնագետը գեղեցիկ և հարձակողական ֆուտբոլ է դավանում։ Ակումբի երկրպագուները մեծ հույսեր ունեն, որ անցած տարվա թիմը չի կորցնի իր հմայքը։

«Ինտերը» չեմպիոնին արժանի խաղ ցուցադրեց առաջին տուրում։ Բայց միլանյան թիմը լուրջ «բեռնաթափման» է ենթարկվել։ Ակումբի ներսում լուրջ խնդիրներ կան և պատահական չէ, որ մեծ թվով խաղացողներ հեռացան տրանսֆերային պատուհանի ընթացքում։ «Ներաձուրիների» նոր գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին փաստացի նոր թիմ է կառուցում։ Եկել են Դենզել Դյումֆրիսը, Էդին Ջեկոն, Հական Չալհանօղլուն, Մատեո Դարմիանը։ Ամեն դեպքում, «Ինտերը» փորձելու է ընդմիջման գնալ երկու անընդմեջ հաղթանակով, բայց կարծում եմ՝ «Վերոնայի» հետ այդքան էլ հեշտ չի լինելու։

Ընտրում եմ «Ինտերի» գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.58 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
A Սերիա
22:45/27 օգս
«Վերոնա» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ