«Վերոնա» – «Ինտեր». Կանխատեսում խաղի գոլերի տոտալի վրա

22:45, 27 օգս 2021
Իտալիայի A Սերիայի երկրորդ տուրում «Վերոնան» կընդունի գործող չեմպիոն «Ինտերին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կգրանցվի նվազագույն 3 գոլ։

Գործող չեմպիոնն առաջին տուրում վստահ հաղթանակ տարավ «Ջենոայի» նկատմամբ։ Անգամ Ռոմելու Լուկակուի մասին հիշելու առիթ չկար, քանի որ թիմը 4 գոլ խփեց այս խաղում։ Նախորդ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու Լուկակուն տեղափոխվել է «Չելսի», իսկ նրան միլանյան թիմում փոխարինել է Էդին Ջեկոն, որը ևս գոլ խփեց «Ջենոայի» դեմ խաղում։

Թիմի նորեկներից մեկը՝ Հական Չալհանօղլուն, նույնպես փայլուն հանդիպում անցկացրեց։ Նոր գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ «Ինտերը», կարծես թե, չի կորցրել հարձակողական ֆուտբոլ խաղալու ցանկությունը։ Զարմանալի չէ, քանի որ Ինձագիի «Լացիոն» ևս միտված էր հարձակմանը, գնդակին տիրելուն։ Անկասկած, «Ինտերը» կփորձի պաշտպանել չեմպիոնությունը։

Համեստ «Վերոնան» առաջին տուրում 2։3 հաշվով պարտվեց «Սասուոլոյին»։ Թիմն այնքան էլ մեծ հնարավորություններ չունի, սակայն միշտ համարձակ ֆուտբոլ է ցուցադրում, չի վախենում մրցակիցներից։ «Վերոնայի» խաղերը հիմնականում գոլառատ են ստացվում։

«Ինտերը» շատ լավ է գործում ինչպես դիրքային գրոհների, այնպես էլ հակագրոհների ժամանակ։ Կարծում եմ՝ այս խաղում գոլային պահեր շատ կլինեն։ Չեմ բացառում, որ նույնիսկ «Վերոնան» գոլ կխփի։ Ամեն դեպքում, ընտրում եմ՝ գոլերի տոտալը շատ 2․5-ից խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․67 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Իտալիա Ա Սերիա
22:45/27 օգս
«Վերոնա» – «Ինտեր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ