«Վերդեր» – «Հերտա»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը

22:30, 28 հկտ 2022
Ռուսաստանի Մ17 հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն, «Զենիթի», «Ամկարի» և «Տոմի» նախկին ֆուտբոլիստ, «Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան Ալեքսեյ Գասիլինը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել «Վերդեր» – «Հերտա» Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Վերդերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը։ Թիմից սպասելիքները մեծ չեն, քանի որ ակումբը նոր է վերադարձել Բունդեսլիգա։ «Վերդերը» կարողացել է 5։1 հաշվով ջախջախել Մյոնխենգլադբախի «Բորուսիային» և 2։1 հաշվով առավելության հասնել «Հոֆենհայմի» նկատմամբ։ Եղել են նաև անհաջող խաղեր՝ 0։2 հաշվով պարտույթյուններ «Ֆրայբուրգից» և «Մայնցից»։ Բացի այդ, թիմը նաև պարտվել ու դուրս է մնացել Գերմանիայի գավաթի խաղարկությունից՝ հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում զիջելով Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Պադերբորնին»։

«Վերդերը» հարձակողական ֆուտբոլ է ցուցադրում։ Ամենամեծ ճնշումն ընկնում է վինգերների վրա։ Իսկ նրանք չեն կարողանում հաղթահարել այդ ճնշումը։

«Հերտան», ի տարբերություն «Վերդերի», լավ չէր սկսել մրցաշրջանը, բայց վերջին շրջանում շտկել է իրավիճակը։ Թիմը ոչ-ոքի է ավարտել «Ֆրայբուրգի» և «Հոֆենհայմի» հետ հանդիպումները, ինչպես նաև հաղթել «Շալկեին»։

Հիմա Բեռլինի թիմը 13-րդ տեղում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում։ «Հերտայի» պաշտպանական գիծն այնքան էլ կայուն չի գործում։ Գրեթե յուրաքանչյուր խաղում 1-2 գոլ բաց են թողում։

Ընթացիկ մրցաշրջանի 11 խաղից միայն 2-ում «Հերտան» գոլ չի խփել։ Կարծում եմ, որ առաջիկա խաղում հյուրերը կկարողանան գրավել մրցակցի դարպասը։

«Վերդերը» խաղալու է տանը և թիմին հաղթանակ է հարկավոր, բայց չեմ կարծում, որ դա անել կհաղջողվի։

Ընտրում եմ ոչ-ոքի և 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 4․40 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
22:30/28 հկտ
«Վերդեր» – «Հերտա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ