«Վերդեր» — «Բավարիա». Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

17:30, 26 օգս 2017
Viasat հեռուստաընկերության հայտնի մեկնաբան, Ռուսաստանի, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Բունդեսլիգայի երկրորդ տուրի «Վերդեր»  — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ այս խաղում «Բավարիան» առաջին խաղակեսը վստահորեն կհաղթի:

Չեմ կարծում, որ «Վերդերը» կարող է կամ ավելի ճիշտ նրա ուժերի սահմաններում է երկար դիմանալ «Բավարիայի» ճնշմանը: Մրցաշրջանի մեկնարկ, հյուրերը շատ լավ մարզավիճակում են և նրանց ոչ ոք չի անհանգստացնում առայժմ: Առաջին տուրում մյունխենցիները բավականին տպավորիչ խաղ ցուցադրեցին «Բայերի» դեմ կայացած մրցավեճում: Ամեն ինչ որոշված էր արդեն առաջին կեսում:

«Վերդերը» երկար պայքարեց «Հոֆենհայմի» հետ հյուրընկալվելիս, բայց վերջնամասում բաց թողեց և արդյունքում պարտվեց: Դժվար թե «Վերդերը» այնքան լավ տպավորություն թողնի, որքան որ դա արեց անցած տարվա երկրորդ հատվածում, երբ քիչ էր մնում հայտնվեր եվրագավաթներում: Բարդ մրցաշրջան է սպասվում բրեմենցիներին: Նրանք ամենևին էլ չեն ուժեղացել:

Կարծում եմ` խաղի ճակատագիրը կարող է որոշվել մեկնարկային 45 րոպեների ընթացքում արդեն: «Բավարիան» ակտիվ կմեկնարկի խաղը և կարող է հանել բոլոր հարցերը արդեն առաջին կեսում: Ես ընտրում եմ հետևյալ խաղադրույքը. «Բավարիան» կհաղթի առաջին կեսը ֆորայով (-1): Սահմանված է շատ լավ գործակից` 2,25;

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
17:30/26 օգս
«Վերդեր» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ