«Վերդեր» – «Բավարիա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Բավարիան» Բունդեսլիգայի առաջին տուրում կհյուրընկալվի «Վերդերին»։ Սուպերգավաթի խաղում «Լայպցիգից» կրած 0։3 հաշվով ջախջախիչ պարտությունից հետո թե՛ Տուխելը, թե՛ ֆուտբոլիստները պետք է այլ տրամադրվածություն ունենան։ «Լայպցիգի» հետ խաղի հաշիվը պատահական չէ։ «Բավարիան» իսկապես վատ տպավորություն թողեց։
Գերմանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Տուխելը դժգոհ է Կիմիխից և ակումբի ղեկավարությունից պահանջում է ևս մեկ հենակետային կիսապաշտպան ձեռք բերել։ Զարմանալի չէ, որ այդ միտքը հավանության չի արժանացել ակումբի ղեկավարության կողմից։ Պետք չէ մոռանալ նաև, որ Նոյերը բացակայում է վնասվածքի պատճառով, իսկ Զոմերը հեռացել է թիմից։
Այնուամենայնիվ, «Վերդերի» հետ խաղում չհաղթելը լուրջ մտավախությունների առիթ կտա։ Այդ պառճառով էլ գրեթե չեմ կասկածում, որ հյուրերը կհաղթեն։ Այլ հարց է, թե ինչ հաշվով։ Տուխելի «Բավարիան» ավելի պրագմատիկ է գործում։ Չի բացառվում, որ մյունխենյան թիմը այդքան էլ ակտիվ չլինի հարձակման գծում։
Իմ կանխատեսումն է «Բավարիայի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 3-5 խաղադրույքը՝ 1․88 գործակցով։ «Բավարիան» 4-5 գոլից ավելի դժվար թե կարողանա խփել, իսկ «Վերդերը», որը խաղալու է տանը, գուցե խնդիրներ ստեղծի մրցակցի համար։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: