«Վենեցիա» – «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:30, 07 նյմ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, Vnews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Վենեցիա» – «Ռոմա» Իտալիայի առաջնության 12-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնության մեկնարկում «Ռոման» ցույց էր տալիս ֆուտբոլ, որը մոտ էր իդեալականին։ Սակայն ժամանակի ընթացքում խնդիրները շատացան։ Բավական էր ֆուտբոլիստները մի փոքր հոգնեին, բոլոր գծերում առաջացան բացթողումներ։ Փաստացի, «Ռոման» այս պահին ունի 14 ֆուտբոլիստ։ Դրան էլ գումարած, Ժոզե Մոուրինյոն, իրեն տիպիկ ոճով, կազմից դուրս թողեց մի քանի խաղացողի, որոնց հետ «մի բան այն չէ»։

Առաջիկա խաղից առաջ Մոուրինյոն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Աբրահամը, Մխիթարյանն ու Ձանիոլոն վատ մարզավիճակում են։ Աբրահամն ու Ձանիոլոն, գուցե, առաջիկա խաղը բաց թողնեն, իսկ Մխիթարյանը կխաղա առաջին րոպեներից, քանի որ թիմի ավագ Լորենցո Պելեգրինին վնասվածք ունի։ Բացի դրանից, եղավ այն, ինչից Մոուրինյոն վախենում էր ամենից շատ. շարքից դուրս է եկել հիմնական ձախ պաշտպան Մատիաս Վինյան։ Ամենայն հավանականությամբ, նրա փոխարեն այդ դիրքը կփակի Ռոջեր Իբանյեսը։ Դա նշանակում է, որ կենտրոնական պաշտպանի դիրքը կփակի Բրայան Կրիստանտեն, որի փոխարեն էլ հենակետային կիսապաշտպանի գոտում կխաղա Գոնսալո Վիլյարը։ Այս ամենն իմաստազուրկ կլինի, եթե հանկարծ «Յուրահատուկը» փոխի իր սկզբունքն ու անցնի 3 կենտրոնական պաշտպանով խաղի։

«Վենեցիայի» կազմում առկա խնդիրները քչերին են հետաքրքրում։ Պաոլո Ձանետիի գլխավոր ուրախալի լուրը Ամպադուի՝ հիմնական կազմ վերադարձն է։ «Ռոմայի» երկրպագուները պատրաստվում են բոյկոտ հայտարարել Ժոզե Մոուրինյոյին. նրանց դուր չեն գալիս Մոուրի հավերժ արդարացումները, որոնք վերաբերվում են մրցավարական սխալներին։ Այո, «Բոդոյի» և «Միլանի» հետ խաղերում դրանք, գուցե, որոշիչ եղան, բայց խաղային տեսանկյունից «Գայլերը» գրեթե մահացած են։ Եվ եթե չեն ուզում դառնալ երկրպագուների թշնամին, պարտավոր են արտագնա հաղթանակ տանել, այն էլ՝ խոշոր հաշվով։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
15:30/7 նյմ
«Վենեցիա» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ