«Վենեցիա» – «Լացիո». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:30, 22 դկտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Վենեցիա» – «Լացիո» Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Վենեցիան» այս մրցաշրջանի միջնամասում մի փոքր ուշքի եկավ ու հեռացավ վտանգավոր գոտուց։ Պաոլո Ձանետիի տղաներն Իտալիայի առաջնության վերջին տուրում մի կերպ ոչ ոքի պոկեցին «Սամպդորիայից»։ Մինչև 87-րդ րոպեն թիմը պարտվում էր, սակայն անհրաժեշտ փոփոխություններն աշխատեցին, ու Տոմա Անրին «Վենեցիային» փրկեց պարտությունից։ Ձանետին հայտարարել է, որ սեփական խաղադաշտում նախատեսված հաջորդ խաղում թիմը թելադրելու է իր կամքը։ «Լացիոյի» հետ խաղից առաջ լազարեթը լքել են Օկերեկեն ու Խապսը, իսկ Մոդոլոն թեպետ մարզվում է անհատական ծրագրով, բայց հայտացուցակում իր տեղը կունենա։

Մաուրիցիո Սարիի «Լացիոն» հանդես է գալիս փոփոխական հաջողություններով. թիմը մերթ անհասկանալի ձախողվում է միջակների հետ խաղերում, մերթ էլ ուշքի է գալիս ու ցուցադրում իդեալական ֆուտբոլ։ Վերջին խաղում «Արծիվներից» տուժեց «Ջենոան»։ Այդ խաղում Սարին պահեստայինների նստարանին էր թողել Լուիս Ալբերտոյին, որի հետ, ըստ մամուլի, իտալացի մասնագետն ունի տարաձայնություն։ Դաշտ դուրս գալուց հետո Ալբերտոն կատարեց 2 գոլային փոխանցում։ Իտալացի լրագրողները գրում են, որ «Վենեցիայի» հետ արտագնա խաղում Ալբերտոն կլինի մեկնարկային կազմում։ Կենտրոնական հարձակվողի պարտականությունը դարձյալ կատարելու է Ֆելիպե Անդերսոնը, քանի որ Չիրո Իմոբիլեն ինքնամեկուսացել է (կինը վարակվել է կորոնավիրուսով)։

«Վենեցիան» այս մրցաշրջանում տանն արդեն հաղթել է «Ռոմային», «Յուվենտուսի» հետ էլ ոչ ոքի է խաղացել։ Ո՞վ է ասել, որ «Լացիոյին» հեշտ կյանք է սպասվում։ Կանեմ համարձակ կանխատեսում՝ ոչ ոքի. մանավանդ, որ «Լացիոն» խաղալու է առանց Իմոբիլեի, այն էլ՝ մրցակցի դաշտում, իսկ «Լացիոյի» «դրսի» վիճակագրությունը լավը չէ՝ 2-ական հաղթանակ ու ոչ ոքի և 5 պարտություն։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
19:30/22 դկտ
«Վենեցիա» - «Լացիո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ