VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Վան» – «Արարատ». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

17:00, 08 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Վան» – «Արարատ» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղի վերաբերյալ։

«Վանն» անսպասելի վատ սկսեց առաջնությունը։ Չարենցավանի թիմը Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանի» հետ խաղում ձախողվեց բոլոր առումներով։ Ճի՛շտ է, երկու անգամ «Վանը» կարողացավ ուժ գտնել և հավասարեցնել հաշիվը, բայց դարպասապահ Նիկոլայ Ցիգանի կոպիտ սխալներն, ինչպես նաև պաշտպանների անհամաձայնեցված գործողությունները թույլ չտվեցին թիմին ավելին անել։

Չարենցավանը ներկայացնող ակումբը լավ համալրումներ է կատարել։ Կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրեդ Էզայի հեռանալուց հետո թիմ է հրավիրվել փորձառու Զավեն Բադոյանը, որը գոլի հեղինակ դարձավ «Սևանի» հետ մրցավեճում։ Եկել է նաև պաշտպան Գագիկ Դաղբաշյանը, բայց նորեկներին դեռ ժամանակ է հարկավոր թիմին մերվելու համար։

«Արարատը» ավելի վաղ սկսեց մրցաշրջանը։ Վարդան Բիչախչյանի թիմը հասցրեց թրծվել եվրագավաթային խաղերում և առաջնությանը մոտեցավ ավելի լավ վիճակում։

Ճի՛շտ է, ակումբից հեռացել է թիմի լավագույն ռմբարկու Մորի Կոնեն, բայց նրա բացակայությունը գրեթե չի զգացվում։ Նորեկներ Յակուբա Սիլուեն և Սերժ Դեբլեն տպավորում են իրենց խաղով և փայլուն են համագործակցում առջևի գծում։ Կիսապաշտպանությունում հրաշալի եռյակ է ձևավորվել՝ ի դեմս Էդգար Մալաքյանի, Դավիթ Մանոյանի և Ալիկ Առաքելյանի։ Ցավոք, նույնը չի կարելի ասել պաշտպանության մասին, այստեղ խնդիրներն ակնհայտ են։

Այնուամենայնիվ, Վարդան Բիչախչյանը հիանալի կոլեկտիվ է ստեղծել։ «Արարատը» նման կազմով և խաղով Պրեմիեր լիգայի հաղթողի գլխավոր հավակնորդներից է։

Նախորդ մրցաշրջանում «Վանը» բավականին բարդ մրցակից էր «Արարատի» համար։ Չարենցավանի թիմը 4 կարևոր միավոր խլեց մայրաքաղաքային թիմից, իսկ դա ճակատագրական եղավ չեմպիոնական մրցավազքում հաղթելու համար։

«Վանն» առաջին տնային հանդիպումն է անցկացնելու այս առաջնությունում և ամեն ինչ անելու է իր երկրպագուներին ուրախացնելու համար։

«Արարատն» էլ ոգևորության ալիքի վրա փորձելու է վրեժխնդիր լինել նախորդ մրցաշրջանի համար։

Ընտրում եմ երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ն առաջարկում է 1.82 գործակիցը։

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա.
17:00/8 օգս
«Վան» – «Արարատ».
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ