VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Սևան» – «Արարատ». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

17:00, 19 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Սևան» – «Արարատ» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի խաղի վերաբերյալ։

Առաջնության երկու առաջատարներից մեկը՝ «Արարատը», չորրորդ տուրում հյուրնկալվելու է Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանին»։

Նախորդ տուրում Վարդան Բիչախչյանի թիմը դժվարին պայքարում կարողացավ 2։0 հաշվով հաղթել «Ուրարտուին»։ Գործող գավաթակիրը միայն խաղավերջում գտավ «ուրարտացիների» պաշտպանության բանալին։

Այդ մրցավեճում կրկին աչքի ընկավ թիմի նորեկ Յակուբա Սիլուեն, որը Պրեմիեր լիգայում խփեց իր չորրորդ գոլը։ «Արարատը» լավ ընթացք է հավաքել և 100 տոկոսանոց ցուցանիշով վստահ շարժվում է առաջ։ Մայրաքաղաքայինները հասուն ֆուտբոլ են ցուցադրում։ Առաջնության այս հատվածում դժվար է պատկերացնել, թե որ թիմը կարող է կանգնեցնել նրանց հաղթարշավը։

Պրեմիեր լիգայի նորեկ «Սևանը» նոր մարզչի գլխավորությամբ նախորդ տուրում կարողացավ նվազագույն հաշվով հաղթել «Նորավանքին» և մրցաշարային աղյուսակում չորրորդն է, ինչը լրացուցիչ վստահություն կհաղորդի առաջատարի հետ խաղից առաջ։

Այս խաղում ևս մեկ ինտրիգ կա՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ցուցակը գլխավորում են «Սևանի» բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն և «Արարատի» կոտդիվուարցի հարձակվող Յակուբա Սիլուեն։ Տեսնենք, թե նրանցից ում կհաջողվի առաջ անցնել ցանկում։

Դիմակայության ֆավորիտը Բիչախչյանի թիմն է, «Սևանին» շատ բարդ է լինելու անառիկ պահել դարպասը։

Ընտրում եմ «Արարատը» կհաղթի երկու գոլի առավելությամբ խաղադրույքը։

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
17:00/19 օգս
«Սևան» – «Արարատ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ