VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

19:00, 15 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Փյունիկ» – «Արարատ-Արմենիա» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի խաղի վերաբերյալ։

«Փյունիկը» Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում ընդունելու է «Արարատ-Արմենիային»։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը լավ սկսեց առաջնությունը՝ մեկնարկային տուրում 4 անպատասխան գնդակ ուղարկելով լիգայի նորեկ ԲԿՄԱ-ի դարպասը, սակայն երկրորդ տուրում անակնկալ պարտություն կրեց մեկ այլ նորեկից՝ «Նորավանքից»։

Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը լավ համալրումներ ունի և նման կազմով հավակնում է բարձր տեղերի, բայց առայժ պահերի իրացման խնդիր կա։ Անկասկած, «Փյունիկն» ուժեղ կատարողներ ունի, բայց մրցակիցը արդյունքի հասավ իր համառությամբ, ինչը պակասում էր մայրաքաղաքային թիմին։

Խաղից հետո գլխավոր մարզիչը նշեց, որ կոլեկտիվն անպայման հետևություններ կանի, այլապես շատ բարդ կլինի պայքար մղել բարձր տեղերի համար։

«Արարատ-Արմենիան» ավելի վստահ սկսեց։ Դմիտրի Գունկոյի թիմը նախ խոշոր հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Ալաշկերտին», իսկ հետո 3 միավոր վաստակեց ԲԿՄԱ-ի հետ դիմակայությունում։

«Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» հանդիպել են 9 անգամ։ Հայաստանի կրկնակի չեմպիոնն ավելի ուժեղ է եղել 5 անգամ։ «Փյունիկն» առավելության է հասել 2 դեպքում, նույնքան մրցավեճ էլ ավարտվել է ոչ ոքի։ Հյուրերը բարդ մրցակից են Մելիքյանի թիմի համար, այնպես որ, «Փյունիկը» լուրջ ջանքեր պետք է գործադրի արդյունքի հասնելու համար։

Համառ պայքար եմ սպասում, կողմերը հարձակողական ֆուտբոլ են դավանում, հետևաբար գոլեր լինելու են։

Ընտրում եմ երկու թիմերը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.95 գործակիցը։

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
19:00/15 օգս
«Փյունիկ» – «Արարատ-Արմենիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ