VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Արարատ» – «Ուրարտու»․ կանխատեսում՝ խաղի ելքի վրա

20:00, 15 օգս 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Արարատը» կընդունի «Ուրարտուին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

Երկու թիմերն էլ երկուական հաղթանակ ունեն ընթացիկ մրցաշրջանում։ «Արարատը» հաղթել է «Նոային» և «Վանին», իսկ «Ուրարտուն»՝ «Սևանին» ու «Նորավանքին»։

Բնականաբար, «Արարատը» ֆավորիտ է համարվում։ Հայաստանի գործող գավաթակիրը, ինչպես նախորդ տարի, այս մրցաշրջանում ևս համարվում է չեմպիոնության հիմնական հավակնորդներից մեկը։ Տնային խաղում «Արարատը» պետք է փորձի հաղթել։ Թիմում ավելի շատ են փորձառու խաղացողները, այն դեպքում, երբ «Ուրարտուի» կազմում էլ գերակշռում են երիտասարդները։ Հյուրերի գլխավոր մարզիչն էլ ոչ մեծ փորձ ունեցող Ռոբերտ Արզումանյանն է։ Չնայած մարզչական փորձի պակասին՝ Արզումանյանը կարող է կայունացնել թիմի խաղը։ «Ուրարտուն» հետաքրքիր և գրավիչ ֆուտբոլ է ցուցադրում, սակայն դեռևս չի հանդիպել ուժեղ մրցակցի այս մրցաշրջանում։ Կարծում եմ՝ «Արարատի» դեմ շատ բարդ կլինի։

Եվրագավաթային հանդիպումներում էլ երևաց, որ «Արարատը» մեծ ներուժ ունի։ Կարծում եմ՝ սեփական հարկի տակ «Արարատը» կարող է առավելության հասնել «Ուրարտուի» նկատմամբ։ Թիմն այս մրցաշրջանում՝ ներառյալ եվրագավաթային խաղերը, բարձր արդյունավետությամբ է աչքի ընկնում։

Ընտրում եմ՝ «Արարատի» հաղթանակ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․82 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
20:00/15 օգս
«Արարատ» – «Ուրարտու»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ