VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Արարատ-Արմենիա» – «Նոա». Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

17:00, 25 օգս 2021
Մարզական մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Արարատ-Արմենիա» – «Նոա» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղի վերաբերյալ։

«Արարատ-Արմենիան» Պրեմիեր լիգայի միակ թիմն է, որն առայժմ չի ճաշակել պարտության դառնությունը։ Հայաստանի կրկնակի չեմպիոնը բավականին արդյունավետ ու ագրեսիվ ֆուտբոլ է խաղում։ Պատահական չէ, որ Դմիտրի Գունկոյի գլխավորած կոլեկտիվը 4 խաղում խփել է 12 գնդակ ու բաց է թողել ընդամենը 2-ը։

«Նոան», ի տարբերություն նախորդ տարիների, ավելի թույլ կազմ ունի։ Երևանյան ակումբը 3 խաղից հետո վաստակել է նույնքան միավոր և մրցաշարային աղյուսակում 8-րդն է։ Ընդ որում, Արամ Հակոբյանի տղաներին հաջողվել է հաղթել միայն առաջնության նորեկ ԲԿՄԱ-ին, որը համալրված է երիտասարդ ֆուտբոլիստներով։ «Նոան» պահերի իրացման հետ խնդիրներ ունի, չնայած՝ պաշտպանությունն էլ լավ վիճակում չէ։ Թիմը 3 խաղում խփել է 4 գոլ և բաց թողել 10-ը։ Սա, իրոք, խնդիր է։

Հանդիպման ֆավորիտը միանձնյա առաջատարն է։ Չմոռանանք, որ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն նախկինում գլխավորում էր հենց «Նոան», իսկ դա նույնպես լրացուցիչ մոտիվացիա է ռուս մասնագետի համար։

Ընտրում եմ «Արարատ-Արմենիայի» գոլերի տոտալը 1.5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1.50 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
17:00/25 օգս
«Արարատ-Արմենիա» – «Նոա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ