VBET Հայաստանի Պրեմիեր լիգա ․ «Արարատ» – «Ալաշկերտ»․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

17:00, 11 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Արարատ» – «Ալաշկերտ» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղի վերաբերյալ։

«Ալաշկերտը» կատարեց իր նվազագույն խնդիրը։ Հայաստանի գործող չեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճեց։ Այժմ Ալեքսանդր Գրիգորյանի թիմն առնվազն մինչև դեկտեմբեր ստիպված է լինելու պայքարել 3 ճակատով։ Իհարկե, բարդ կլինի խիտ գրաֆիկով խաղալ։ Նման դեպքերում կարճ պահեստային նստարան ունեցող թիմերը զոհաբերում են ներքին առաջնությունն ու գավաթի խաղարկությունը։

Բայց «Ալաշկերտը» Հայաստանի առաջնությունում բավականաչափ միավորներ է կորցրել, իսկ դա ճնշում է։ Ամեն դեպքում, Ալեքսանդր Գրիգորյանը հնարավորինս փորձելու է ռոտացիա կիրառել։

Սեպտեմբերի 14-ին «Դեղիններն» առաջին հանդիպումն են անցկացնելու Կոնֆերենցիաների լիգայում, մրցակիցը Թել-Ավիվի «Մաքաբին» է, սակայն մինչև այդ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում խաղալու են «Արարատի» հետ։

Վարդան Բիչախչյանի տղաները 4-րդ տուրում անակնկալ պարտություն կրեցին «Սևանից», բայց արագ վերականգնվեցին ու հաջորդ խաղում առավելության հասան «Նորավանքի» նկատմամբ։ «Ալաշկերտի» և «Արարատի» միջև դիմակայությունը վաղուց սկզբունքային է դարձել։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ Գրիգորյանը կիսամարտական կազմ դուրս կբերի դաշտ։ Տարոն Ոսկանյանն ու Արտակ Գրիգորյանը վերադարձել են հավաքականի ճամբարից, բայց նրանք վերականգնվելու խնդիր ունեն։ Ճի՛շտ է, երկուսն էլ բաց թողեցին Լիխտենշտեյնի հետ հանդիպումը, բայց երկու ծանր խաղ անցկացրին և պատասխանատու մրցավեճից առաջ հնարավոր է, որ մարզիչը խնայի նրանց։

«Արարատը» մրցաշարային աղյուսակում երկրորդն է և 3 միավոր զիջում է առաջատար «Արարատ-Արմենիային», այնպես որ, չեմպիոնական մրցավազքում մնալու համար առաջնության առաջին հատվածում հնարավորինս պետք է միավոր վաստակել։

Ընտրում եմ «Արարատը» կհաղթի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․20 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
17:00/11 սպտ
«Արարատ» - «Ալաշկերտ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ