«Վարդար» — «Զենիթ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:05, 14 սպտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը  կանխատեսում է արել Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Վարդար» — «Զենիթ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը հավակնությունը տալիս է ռուսական ակումբին: 

«Զենիթը» ուղևորվում է Սկոպյե «Վարդարի» հետ հանդիպման: Ինչպես ասում էր Նիկոլայ Ստարոստինը.«վատ խաղին պետք է հաջորդի լավ խաղը»: Այն, ինչ ցուցադրեց «Զենիթը» «Դինամոյի» դեմ խաղում, ոչ մի կերպ ընդունելի չէ: Շատ իներտ, շատ դանդաղ խաղ «Զենիթի» կողմից: Պետք էր արագություն միացնել, քանի որ «Դինամոյի» ֆուտբոլիստները ժամանակ առ ժամանակ չէին հասցնում Ռոբերտո Մանչինիի սաների ետևից:

Այստեղ ամենակարևորը հակառակորդին չթերագնահատելու պահն է. մակեդոնական թիմ, Սկոպյե, ոչ այդքան գրավիչ շրջան: Բայց «Զենիթը» պետք է հասկանա, որ նա համարվում է ներկայիս Եվրոպա լիգայի գլխավոր ֆավորիտներից մեկը: Ավելի բարձր գործակից ՈւԵՖԱ-ի ակումբային դասակարգման աղյուսակով ունի միայն «Արսենալը»: «Վարդարը», չնայած այն փաստին, որ անցավ որակավորման փուլը` երկու անգամ հաղթելով «Ֆեներբախչեին, կարգով ավելի ցածր է: Այդ խաղերում խոսեց հենց հակառակորդին թերագնահատելու գործոնը:

«Զենիթը» պետք է խուսափի այդ սխալներից: «Դինամոյի» դեմ անհաջող խաղից հետո «Զենիթը» պետք է ինչ-որ բան անի, որպեսզի երկրպագուների մոտ նորից ստեղծի այդ հույսը, որ թիմի մոտ ամեն ինչ նորմալ է, թիմը գնում է ճիշտ ճանապարհով, թիմը թափ է հավաքում: Կարծում եմ «Զենիթը» կհաղթի Մակեդոնիայում: Վերցնում եմ «Զենիթի» հաղթանակը ասիական հանդիկապով (-1) 1.74 գործակցով: Կարծում եմ հավանական է այս խաղադրույքը, չնայած այն փաստին, որ «Զենիթը» խաղում է դուրսը, որտեղ թիմը այքան էլ լավ հանդես չի գալիս:

Օրդինար: Հաղթած
Եվրոպա լիգա. Խմբային փուլ. 1-ին տուր
23:05/14 սպտ
«Վարդար» - «Զենիթ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ