«Վան» – «Շիրակ»: Կանխատեսում և խաղադրույք

18:00, 05 օգս 2023
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Վան» – «Շիրակ» Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Առաջին տուրում «Շիրակը» գոլային հրավառություն էր կազմակերպել՝ 4։2 հաշվով հաղթելով «Վեսթ Արմենիային»։ Ինձ համար զարմանալի արդյունք էր, քանի որ այդ խաղում նույնիսկ 3 գոլ չէի սպասում։ «Վանը» նախորդ տուրում 0։1 հաշվով պարտվել էր «Նոային»։

Ի՞նչ սպասել այս խաղից։ 2 թիմերն էլ թարմացրել են կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Կարծում եմ, որ 2 թիմերի մարզիչներին դեռ ժամանակ է պետք խաղը կարգավորելու և ֆուտբոլիստների միջև խաղակցվածության մակարդակը բարձրացնելու համար։

Կարծում եմ, որ այս խաղը գոլառատ չի լինի։ «Շիրակի» նախորդ խաղի արդյունքն ավելի շատ բացառություն է, քան օրինաչափություն։ Խիստ կասկածում եմ, որ Գյումրին ներկայացնող թիմն ընթացիկ մրցաշրջանի հատկապես մեկնարկային հատվածում կկարողանա այդպիսի արդյունավետություն ապահովել։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․70 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Հայաստանի Պրեմիեր լիգա
18:00/5 օգս
«Վան» – «Շիրակ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ