«Վան» – «Փյունիկ»: Fastex ՀՊԼ-ն կվերադառնա սակավագոլ խաղով

15:00, 24 փտր 2023
Ձմեռային ընդմիջումից հետո «Վան» – «Փյունիկ» խաղով վերսկսում է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածը։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ 13-րդ տուրից հետաձգված հանդիպումը գոլառատ չի լինի։

Վերսկսվում է Հայաստանի առաջնությունը։ Նախ՝ կկայանա 13-րդ տուրից հետաձգված այս հանդիպումը։ Գործող չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելու է «Վանին»։

Փետրվարի վերջին, արհեստական խոտածածկով խաղադաշտում սպասվող խաղում, անկեղծ ասած, շատ գոլեր չեմ սպասում։ Սակայն, ինչպես բազմիցս նշել եմ, Հայաստանի առաջնությունում տրամաբանական իրադարձությունները քիչ են լինում։

Գործող չեմպիոն «Փյունիկը» մրցաշրջանի առաջին հատվածը ձախողեց, քանի որ դժվար էր Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին զուգահեռ լավ արդյունքներ գրանցել նաև ներքին առաջնությունում։ Հիմա Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կենտրոնանալու է միայն առաջնության հանդիպումների վրա։

«Վանի» պարագայում ցանկացած խաղ կարելի է տոն համարել։ Չարենցավանի թիմը պայքարում է եվրագավաթային տեղերի համար։

«Փյունիկը» 19 խաղից հետո 34 միավորով 3-րդ տեղում է և 13 միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին»։ Իսկ «Վանը» 19 խաղից հետո 27 միավորով 5-րդն է և 7 միավորով է հետ «Փյունիկից»։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․48 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա
15:00/24 փտր
«Վան» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ