«Վան» – «Փյունիկ»։ Կանխատեսում և խաղադրույք
Հաղթանակի դեպքում «Փյունիկը» 4-րդ տեղից կբարձրանա առաջին տեղ՝ շրջանցելով «Նոային», «Ուրարտուին» և «Ալաշկերտին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նախորդ տուրում 3։0 հաշվով հաղթել էր «Վեստ Արմենիային»։ «Փյունիկը» նոր տրանսֆեր է իրականացրել։ Թիմին է միացել «Ալաշկերտի» նախկին հարձակվող Գուստավո Մարմենտինին։
«Վանը» 5 խաղից հետո մեկական հաղթանակ և ոչ-ոքի է գրանցել։ Նախորդ տուրում Չարենցավանը ներկայացնող թիմը 0։3 հաշվով զիջել է «Արարատ-Արմենիային»։
Տնային խաղում գուցե «Վանը» կարողանա գոլ խփել, բայց ավելին անել, կարծում եմ, չի ստացվի։ «Փյունիկը» գերմոտիվացված է։ Թիմն այս առաջնությունում պարտություն չի կրել ու չեմ զարմանա, եթե ամբողջ մրցաշրջանը կամ գոնե մինչև ձմեռային դադարն այդպես էլ շարունակի։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․75 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: