«Վան» – «Ուրարտու»: Հյուրերը խնդիրներ չեն ունենա
«Վանը» նախորդ տուրում ջախջախիչ պարտություն կրեց ԲԿՄԱ-ից։ 57-րդ րոպեին, երբ հաշիվը 1։1 էր, Չարենցավանը ներկայացնող թիմը մնաց 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց Ռումյան Հովսեփյանը։ Բանակայինները 10 հոգով մնացած մրցակցի դարպասը ևս 4 գոլ խփեցին։
«Ուրարտուն» պայքարում է չեմպիոնության համար։ Թիմն ունի 67 միավոր և 3 միավորով է գերազանցում 2-րդ տեղում գտնվող «Փյունիկին»։ «Արարատ-Արմենիան» 63 միավորով 3-րդ տեղում է։
Չարենցավանում խաղալը միշտ էլ բարդ է։ Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ստադիոնում արհեստական խոտածածկ է։ Բացի այդ, տանտերերը կադրային կորուստներ ունեն (որակազրկում, վնասվածքներ)։ Կարծում եմ՝ հյուրերը խնդիրներ չեն ունենա։
Նախորդ տուրում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 3։1 հաշվով հաղթել էր «Շիրակին»։ Ինձ թվում է, որ այս խաղում Գունկոն մի քանի դիրքերում ռոտացիա կկիրառի։
Ընտրում եմ «Ուրարտուի» հաղթանակ և խաղում կգրանցվի 1-4 գոլ խաղադրույքը՝ 1.61 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: