«Վան» – ԲԿՄԱ։ Կանխատեսում և խաղադրույք

16:00, 06 ապր 2024
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Վան» – ԲԿՄԱ Հայաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Վանը» 26 խաղից հետո 24 միավորով 8-րդ տեղում է։ ԲԿՄԱ-ն և «Շիրակը» 23-ական միավոր ունեն․ Գյումրին ներկայացնող թիմը նախավերջին տեղում է։

Վերջին տեղից խուսափելու համար պայքարելու են հենց այս 3 թիմերը։ Հիմա «Վանի» համար լավ շանս է 2 մրցակիցներից էլ առաջ անցնելու համար․ պետք է տնային խաղում հաղթել ԲԿՄԱ-ին։ Կարծում եմ, որ Չարենցավանը ներկայացնող թիմը դժվարություններ չի ունենա այս խաղում և հեշտ հաղթանակ կտանի։ ԲԿՄԱ-ն ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածը լիովին ձախողել է։ Միայն նախորդ տուրում է թիմը կարողացել 1 միավոր վաստակել՝ ոչ-ոքի խաղալով «Վեստ Արմենիայի» հետ։

Եթե «Վանը» հաղթի այս խաղում, ապա կշրջանցի նաև «Վեստ Արմենիային»։ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ «Վանը» բավական լավ խաղ է ցուցադրում և կարողանում է արդյունք ապահովել։ Թիմը հաղթել է «Փյունիկին» և «Արարատ-Արմենիային»։

Ընտրում եմ «Վանի» հաղթանակը՝ 1․70 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Հայաստանի Պրեմիեր լիգա
16:00/6 ապր
«Վան» – ԲԿՄԱ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ