«Վալյադոլիդ» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:30, 31 դկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Վալյադոլիդ» – «Ռեալ Մադրիդ» Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Խորապես համոզված եմ, որ առաջիկա խաղում Մադրիդի «Ռեալը» լուրջ խնդիրներ չի ունենա «Վալյադոլիդի» հետ, չնայած, որ հանդես է գալու հյուրընկալվողի դերում։ Այլ հարց է՝ որքանով են պատրաստ «Արքայական» ակումբի ֆուտբոլիստներն այս խաղին։ Աշխարհի առաջնությունից վերադարձած ֆուտբոլիստները դեռ լիարժեք չեն վերականգնվել ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես։ Մտահոգիչ է նաև Կարիմ Բենզեմայի մարզավիճակը։ Աշխարհի առաջնությունից առաջ «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը վնասվածք ստացավ ու Կատար չմեկնեց։ Մասնագետների, մարզիչների ու բժիշկների պնդմամբ Բենզեման ոչ միայն ապաքինվել է, այլև դաշտ է դուրս գալու «Ռեալի» հիմնական կազմում։

«Վալյադոլիդը» խաղում է այնպես, ինչպես որ ակնկալվում էր. Կաստիլիայի ներկայացուցիչների ելունթները կայուն չեն, հաղթանակներին հաջորդում են պատությունները, հետո նորից հաղթանակ, հետո էլի պարտություն, ու այդպես շարունակ։ Պաչետայի թիմն այս պահին մրցաշարային աղյուսակում 13-րդն է։ Վերջին մրցելույթներից հատկապես տպավորիչ էր «Ռեալ Սոսյեդատի» նկատմամբ հաղթանակը։

«Վալյադոլիդը» շատ համարձակ թիմ է, ու սեփական հարկի տակ խաղալու հանգամանքը կարող է վճռորոշ դեր խաղալ։ «Ռեալը» անխոս ֆավորիտ է, բայց ունենալու է բարդություններ։ Օրինակ, իմ կարծիքով սեփական դարպասն անառիկ պահել չի ստացվի։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Լա լիգա
00:30/31 դկտ
«Վալյադոլիդ» - «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ